«Ռեժիսոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 1209668 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.182.169.13 (քննարկում) մասնակիցը
Տող 1.
[[Պատկեր:Herbertbrenonandallanazimova.jpg|right|thumb|Հերբերտ Բրենոն ռեժիսորը Ալլա Նազիմովա դեռասանուհու հետ, War Brides կինոնկարի վրա աշխատելիս, 1916]]
''Ռեժիսորներ'', որոնք իրենք են նկարահանում և մոնտաժում իրենց ֆիլմերը` [[Սթենլի Կուբրիկ]], [[Սթիվեն Սոդերբերգ]], [[Ժոսեֆ Ֆոն Սթենբերգ]], [[Դեյվիդ Լինչ]], [[Դոն Կոսկարելլի]], [[Ռոբերտ Ռոդրիգեզ]], [[Գասպար Նոե]], [[Դեյվիդ Ֆինչեր]], [[Շինյա Ցուկամոտո]] և [[Կոհեն եղբայրներ]]:
 
'''Կինոռեժիսորը''', կամ '''ռեժիսորը'''` այն մասնագետն է, որը ղեկավարում է ֆիլմի կամ այլ տեսանյութի նկարահանման գործընթացը: Ռեժիսորը տեսային իրականացնում է [[սցենար]]ը, ղեկավարում է տեսանյութի արտիստիկ և դրամատիկ ասպեկտները, նաև ուղղորդում նկարահանման աշխատանքային անձնակազմին և օգնում [[դերասան]]ներին սցենարին ու տեսանյութի էսթետիկային համահունչ աշխատանքի մեջ:
 
Որոշ դեպքերում ֆիլմի ռեժիսորը չունի մեծ ազդեցություն դերասանների վրա, դա կապված է մեծ նախագծերին հատուկ [[պրոդյուսեր]]ի առկայության և նրա պատասխանատվության աստիճանից: Այս դեպքերում պրոդյուսերն ունի ավելի մեծ ձայնի ազդեցություն և սցենարի մշակման և ֆիլմի վերջնական [[մոնտաժ]]ի մեջ, հաճախ նաև ռեժիսորի հետ կոնֆլիկտի գնով: Ռեժիսորների և պրոդյուսերների հաճախակի կոնֆլիկտի պատճառ է հանդիսանում պրոդյուսերների «կոմերցիոն» աշխատելաոճն ու եզրը, ինչը չի կարելի ասել ռեժիսորների մեծամասնության մասին: Նրանց համար ֆիլմի կամ տեսանյութի էսթետիկ և գեղարվեստական արժեքը գերակշռում է քաղաքական և ֆինանսական արժեքներից:
 
Հեռուստատեսային սերյալների, ծրագրերի և շոուների ռեժիսորների աշխատանքային պատասխանատվությունն ավելի քիչ է քան կինոռեժիսորներինը, այս դեպքերում գործադիր-պրոդյուսերի կողմից արդեն նախագծված և հաստատված է տեսանյութի ոճը, կոնցեպցիան և հետագա զարգացումը, այս պայմաններում ռեժիսորի գործն ավելի նմանվում է կատարողականի քան ստեղծագործականի: Հետևաբար մեծ էկրանի համար աշխատող` ավելի ստեղծագործական պատասխանատվություն կրող ռեժիսորների հոնորարները զգալիորեն բարձր են հեռուստատեսային ռեժիսորներից:
 
==Պատասխանատվությունները==
 
[[Պատկեր:Ingmar Bergman Smultronstallet.jpg|right|thumb|[[Ինգմար Բերգման]] լուսավորության վրա աշխատելիս, ըստ երևույթի ռենգենային ժապավենը ստուգելիս]]
 
Ռեժիսորը պատասխանատու է ֆիլմի կամ տեսանյութի գրեթե բոլոր ստեղծագործական ասպեկտների համար: Նա ստեղծում է ֆիլմի տեսքը, որոշում թէ ինչպես և ինչը պետք է ցուցադրվի, ինչ գույն պետք է ունենա և թէ ինչ սերնդի, տարիքի և նախասիրության տեր հանդիսատեսի համար է տվյալ նյութը: Կարճ ասված ռեժիսորը ֆիլմի պատմողն է: Նա պատասխանատու է այնպիսի մանրամասների համար ինչպիսիք են` [[տեսախցիկ]]ի տեսանկյունը, օպտիկական էֆֆեկտները, լուսային դիրքորոշումը, դեկորացիաների դիզայնը և դրանց ստեղծման համար համապատասխան խմբի վարձակալումը, [[համակարգչային սպեցէֆֆեկտներ]]ի մասնագետների հետ աշխատանքը և այլն: Ռեժիսորը պատասխանատու է դերասանների ընտրության` [[քասթինգ]]ի, նրանց խաղի ուղղորդման համար: Հիմնականում ռեժիսորը մասնակցում է նաև ֆիլմի սցենարային, ֆինանսական, այնուհետև մոնտաժային և հետարտադրական աշխատանքներին:
 
Տարբեր ռեժիսորներ ունեն իրենց աշխատանքային ոճն ու մոտեցումները, համենայն դեպս նրանք այն կապող օղակն են աշխատանքային խմբի ([[օպերատոր]]ների, [[պարուսույց]]ների, [[դիմահարդարող]]ների, համակարգչային մասնագետների և այլն) և դերասանների միջև: Աշխատանքի ցանկալի արդյունքը բոլոր ռեժիսորների մոտ նույնն է` գտնել դերասանների լավագույն խաղի և տեսքի օպտիմալ ներկայացում` իմաստի, տեղի, իրադարձության և սցենարային համապատասխանության հարաբերությամբ: Ռեժիսորները հաճախ օգտագործում են նկարված ուղեցույցեր, նկարահանման ընթացքն ավելի պատկերովոր տեսնելու և տեսախցիկների տեսանկյունները հեշտությամբ ուղղորդելու նպատակով:
 
Ռեժիսորները մեծ աշխատանք են վարում նաև տեսանյութի հետարտադրական շրջանում: Մոնտաժային մասնագետի կամ խմբագրի հետ որոշելով թէ որ կերպարին ինչ մոտեցման կադրը, ինչ տևողությամբ պետք է ցուցադրվի և այլն: Ռեժիսորը որոշում է նաև ընդհանուր տեսանյութի [[գունաուղղում|գունաուղղման]] ընթացքը` թէ ինչ գունային գամմայով պետք է մատուցվի նյութը, տաք թէ սառը, համապատասխան տեսանյութի ասելիքի էմոցիոնալ կողմին: Ռեժիսորները հաճախ մասնակցում են նաև տեսանյութի [[ձայնամշակում|ձայնամշակմանն]] ու երաժշտական ընտրությանը, այդ ընթացքը ղեկավարող կա նաև առանձին մասնագիտություն` [[ձայնային ռեժիսոր|ձայնառեժիսուրան]]:
 
==Կինոռեժիսուրայի մեթոդները==
 
Մեթոդները բազում են, սկսնակ ռեժիսորն իքն էլ կարող է իր սեփական մեթոդը կիրառել, կարևորը ոչ թէ մեթոդներն են այլ դրանց արդյունքը` լավ ֆիլմը կամ տեսանյութը:
Ստորև օրինակ են բերված մի քանի մեթոդներ տարբեր հանրահայտ ռեժիսորների կողմից կիրառվող:
 
*Ներկայացնել ընդհանուր թեման և թույլ տալ դերասաններին իմպրովիզել երկխոսություններն ու գործողությունները:
Տվյալ մեթոդը կիրառում են հետևալ ''ռեժիսորները''` [[Ջոն Կասավետես]], [[Քրիստոֆեր Գեսթ]], [[Սփայք Լի]], [[Վիմ Վենդերս]], [[Ժան-Լյուկ Գոդառ]], [[Միկլոս Ժանքսո]], [[Ջուդ Ապատով]], [[Ռոբեռտ Ալտման]] և [[Ֆեդերիկո Ֆելլինի]]:
*Ղեկավարել գործողության և խոսքի ամեն ասպեկտը հետևելով նախապես հաստատված սցենարին:
Տվյալ մեթոդը կիրառում են հետևալ ''ռեժիսորները''` [[Սթիվեն Սփիլբերգ]], [[Ջեյմս Քեմերոն]], [[Ջորջ Լուկաս]], [[Ֆրենցիս Ֆորդ Կոպոլա]], [[Սթենլի Կուբրիկ]], [[Դեյվիդ Ֆինչեր]] և [[Ալֆրեդ Հիչքոք]]:
*''Ռեժիսորներ'' որոնք իրենք են գրում սցենարը` [[Վուդի Ալեն]], [[Ինգմար Բերգման]], [[Սթենլի Կուբրիկ]], [[Չառլի Չապլին]], [[Բիլլի Վայլդեր]], [[Դեյվիդ Լինչ]], [[Կոհեն եղբայրներ]], [[Պեդրո Ալմոդովոր]], [[Քեվին Սմիթ]], [[Քվենտին Տարանտինո]], [[Տոդ Ֆիլդ]], [[Պոլ Թոմաս Անդերսոն]], [[Ռեյներ Վերներ Ֆասբինդեր]], [[Սետյաժիտ Ռեյ]], [[Օլիվեր Սթոուն]], [[Տերենս Մալիկ]], [[Ջոն Սինգլտոն]], [[Սփայք Լի]], [[Ակիրա Կուրոսավա]], [[Հայաո Միյազակի]], [[Մ. Նայթ Շյամալան]], [[Բիլի Բոբ Տորնտոն]], [[Էմիր Կուստուրիցա]] և [[Ռոբերտ Ռոդրիգեզ]]:
*''Ռեժիսորներ'', որոնք իրենք են նկարահանում և մոնտաժում իրենց ֆիլմերը` [[Սթենլի Կուբրիկ]], [[Սթիվեն Սոդերբերգ]], [[Ժոսեֆ Ֆոն Սթենբերգ]], [[Դեյվիդ Լինչ]], [[Դոն Կոսկարելլի]], [[Ռոբերտ Ռոդրիգեզ]], [[Գասպար Նոե]], [[Դեյվիդ Ֆինչեր]], [[Շինյա Ցուկամոտո]] և [[Կոհեն եղբայրներ]]:
*''Ռեժիսորներ'', որոնք գրել են երաժշտություն սեփական ֆիլմերի համար` [[Չառլի Չապլին]], [[Քլինթ Իսթվուդ]], [[Ջոն Կարպենտեր]], [[Սատյաժիտ Ռեյ]] և [[Ռոբերտ Ռոդրիգեզ]]:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռեժիսոր» էջից