«Կարմրավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55.
}}
 
'''Կարմրավորը''', կամ '''Սուրբ Աստվածածին եկեղեցին''', [[7-րդ դար]]ում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է [[Արագածոտնի մարզ]]ի [[Աշտարակ]] քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները:<ref>[http://armenianstudies.csufresno.edu/iaa_architecture/karmravor.htm California State University, Armenian Studies Program: KARMRAVOR/GARMRAVOR]</ref> Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5.9x7.4 մետր:

Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է: Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է: Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին:

Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով ([[1268թ.]]): Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր [[1798-99թթ.]] [[Կալկաթա]]յից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը:
 
Եկեղեցու դուռն փայտից է զարդարված փորագրություններով ու երգող հրեշտակներով և պատրաստվել է ազգային վարպետ [http://www.sargis.me Սարգիս Պողոսյանի կողմից 1983թ ]։
 
Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ [[Գևորգ Էմին]]ի գերեզմանը: