«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 53.
[[1974]]թ. անձնագրային կարգը խախտելու կեղծ մեղադրանքով Հայրիկյանին կալանավորում են` դատապարտելով 2 տարվա ազատազրկման: Սակայան 2 ամիս անց հոդվածը փոխում են և դատապարտում ՀԽՍՀ Քր. օրենսգրքի 65 հոդվածի 2-րդ մասով և 67 հոդվածով: Այս ապօրինի քայլը հիմնազուրկ էր, քանի որ ՊԱԿ-ը չկարողացավ որևէ ցուցմունք կորզել կալանավորված վկաներից: Դատարանը հենվեց միայն Ռուբեն Խաչատրյանի ցուցմունքի վրա: Նախաքննության ընթացքում Հայրիկյանն ու իր ընկերները գտնվում էին ՊԱԿ-ի մեկուսարանի տարբեր խցերում: Սակայն նա կարողանում էր ոչ միայն նրանց հետ գաղտնի նամակագրական կապ ստեղծել, այլև հաստատել իր մշակած` ԱՄԿ-ի ծրագիրը: Ծրագրի հիմնական դրույթը հետևյալն էր. ԽՍՀՄ սահմանադրության ընձեռած իրավունքով հանրաքվեի միջոցով հասնել Խորհրդային Հայաստանի անկախացմանը: Այս ծավալուն փաստաթուղթը մեկուսարանից դուրս ուղարկելու փորձը ձախողվում է և Հայրիկյանն այս անգամ դատապարտվում է 7 տարվա կալանքի և 3 տարվա աքսորի: Ի դեպ, նախաքննության ընթացքում, բացի ԱՄԿ-ի ծրագրից, գրում է նաև մի քանի երգեր ու բանաստեղծություններ: Այս և այլ երգերով Պարույր Հայրիկյանը դառնում է ազգային-հայրենասիրական արդի երգարվեստի հիմնադիրը Հայաստանում:
 
 
[[Պատկեր:Paruyr Hayrikyan.jpg|thumb|Հայրիկյանը 1990թ.-ին]]
 
ԱՄԿ նոր ծրագրի և կանոնադրության հիման վրա գրված և 1976թ. մորդովական կալանավայրից գաղտնի դուրս ուղարկված` Հայրիկյանի «ԱՄԿ-ն իր գործունեության 10-րդ տարում» տեսական կազմակերպական հոդվածաշարը էական նշանակություն է ունենում հայ և այլ ազգային-ժողովրդավարական շարժումների զարգացման համար: Նույն թվականին Հայրիկյանի բանտային ընկերները` ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսը և հրեա գրող Միխայիլ Հեյֆեցի նախաձեռնությամբ` ԱՄԿ գաղափարներն ընդունելու և ԱՄԿ համակիր անդամներ դառնալու մասին հայտարարություններ են ընդունում և հանրաքվեի պահանջով ԱՄԿ գործողություններին մասնակցում նաև ուկրաինացի, ռուս, հրեա, լատվիացի, մոլդովացի, լիտվացի և այլ ազգերի ներկայացուցիչ քաղկալանավորներ: Սա ազգամիջյան համերաշխության իսկական օրինակ է: Այս կալանքը Հայրիկյանն անցկացնում է [[Պերմ]]ի և Մորդովիայի քաղաքական ճամբարներում: [[1977]]թ. կալանավայրում նա ընտրվում է ԱՄԿ-ի քարտուղար, որի մասին կազմակերպությունը տեղեկացնում է ԽՍՀՄ իշխանություններին: Հայրիկյանն, այսպիսով, դառնում է '''ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժման հիմնադիրը ԽՍՀՄ-ում''': Նա համարվում էր ամենագործուն քաղաքական կալանավորը և մոտ [[400]] օր անցկացրել է միայն պատժախցերում: Պետերբուգցի պատմաբան, գրող, ազգությամբ հրեա Միխայիլ Հեյֆեցը, ում վիճակված էր դառնալ այդ օրերի տարեգիրը, գրել է ''«Ռազմագերի քարտուղարը. պատմություն Պարույր Հայրիկյանի մասին»'' գիրքը (առաջին անգամ լույս է տեսել 1985թ., Լոնդոնում, ռուսերեն): Հեյֆեցը հիացմունքով է խոսում տարիքով իրենից շատ երիտասարդ Հայրիկյանի «խարիզմայի», առաջնորդի բնատուր տաղանդի, ազգային-ազատագրական պայքարին նրա անվերապահ նվիրման, իսկական և ոչ թե մոսկովյան պատկերացումներով ինտերնացիոնալիզմի մասին: