«Գավգամելայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 18.
|}}
'''Գավգամելայի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ու [[Դարեհ III]] [[Աքեմենյան|Աքեմենյանի]] զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք [[Էրբիլ]], [[Իրաք]], [[Տիգրիս|Տիգրիս գետի]] մերձակայքում): Այն դասվում է որպես Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը [[Պարսկաստան|Պարսկաստանի]] դեմ, որն ավարտվեց հունա-մակեդոնական զորքերի կատարյալ հաղթանակով և վերջ դրեց Աքեմեյանների տիրակալությանը:
Գավգամելայի լայնատարած տեղանքըը Դարեհին հնարավորություն տվեց լիովին օգտագործելու իր քանակական առավելությունը: [[Կուրցիուս Ռուֆուս|Կուրցիուս Ռուֆուսը]] հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40000 հետևակազոր, 7000 հեծելազոր: Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տիրակալության հպատակ ժողովուրդները՝ բակտրիացիք, սկյութներ, արախոզներ, հնդիկներ, հույն վարձկաններ, միդիացիք, պարթևներ, ալբանացիք, կապադոկիացիք, քրդեր: Պարսկական ձախ թևում էին նաև [[Մեծ Հայք|Մեծ]] ու [[Փոքր Հայք|Փոքր Հայքի]] զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ: Պարսիկների զորքը հաշվում էր 200000 հետևակազոր, 45000 հեծելազոր, 200 մարտակառք և 15 փիղ: Դարեհը մեծ հույսեր էր կապում իր մարտակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար սուր սեպաձև դանակներ: Մարտակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքը ու լցնել փոսերը: Ճակատամարտի մատույցներին Դարեհը, զգուշանալով թշնամու գիշերային անսպասելի գրոհից, հրամայեց զորքին աչալուրջ լինել ու չքնել. դա, անկասկած, հոգնեցրեց մարդկանց: Մինչդեռ Ալեքսանդրի զորքը խորը քնեց ու լավ հանգստացավ: Իսկ վաղ առավոտյան սկսվեցին
[[ Պատկեր: Battle_of_Gaugamela,_331_BC_-_Opening_movements.gif|left|thumb|350px| Հակամարտող ուժերի դիրքավորումը]]
Ալեքսանդրի համար ակնհայտ էր, որ թշնամու հեծելազոր ճակատը միտված էր գրոհի, և ոչ թե պաշտպանողական գործողությունների
[[ Պատկեր: Battle_gaugamela_decisive.gif|left|thumb|350px| Մարտի վճռորոշ պահը. մակեդոնացիների սեպաձև գրոհը]]
Պատմիչները վկայում են, որ Ալեքսանդրի արագ վերադասավորումներն վտանգեցին նաև մակեդոնական շարքերը, որոնց մեջ նույնպես նոսրացում գոյացավ: Այդտեղ կատաղի ներս խուժեցին պարսիկները: Նրանց մի զորաթևը շրջապատեց Պարմենիոնի զորքը, իսկ մյուսը, հրամանատար [[Բեսոս|Բեսոսի]] գլխավորությամբ, զարկեց Ալեքսանդրի վերջապահին: Պարմենիոնի զորաթևը Ալեքսանդրից օգնություն խնդրեց: Իսկ Ալեքսանդրը այդ պահին, ինչպես [[Իսոսի ճակատամարտ|Իսոսի ճակատամարտում]], մոլեգնած մոտենում էր Արքայոցն Արքայի մարտակառքին: Մյուս կողմից դոփում էր փաղանգը: Սարսափահար եղած Դարեհը շրջեց իր կառքը ու արշավակի ետ սլացավ: Փոշու քողն ու ճակատամարտի լայն սփռումը որոշ ժամանակով անտեղյակ պահեցին պարսից աջ թևը Դարեհի փախուստի մասին: Այս անգամ էլ Դարեհին հաջողվեց ճողոպրել, քանի որ հետապնդման ընթացքում Ալեքսանդրին տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին: Մակեդոնացին դադարեցրեց հետապնդումն ու վերադարձավ ճակատամարտի դաշտը: Պարսիկները աստիճանաբար անկազմակերպ նահանջից՝ խուճապահար փախուստի անցան: Գավգամելայի ճակատամարտում հատկանշական եղավ մակեդոնական փաղանգի դերը, քանի որ ռազմավայրի հարթ տեղանքը թույլ տվեց Ալեքսանդրին լիակատար օգտագործելու նրա հնարավորությունները: Գավգամելայի արյունահեղ կռիվը ավարտվեց պարսիկների կատարյալ ջախջախումով: Հին պատմիչների գնահատմամբ ՛՛մակեդոնացիների սեպաձև գրոհը շրջեց պատմության ընթացքը՛՛:
|