«Համերգային ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45.
 
=== Դասական դարաշրջան (1760-1820) ===
 
 
18-րդ դարի վերջում համերգային ֆլեյտաները օգտագործվում էին հիմնականում նվագախմբերում: Չնայած նրան որ արդեն կային բազմաթիվ կոմպոզիտորներ որոնք այս գործիքի համար գրել էին մեծ թվով ստեղծագործություններ համերգային ֆլեյտան դեռ չէր ստացել իրեն արժանի կարևորությունը:
 
 
 
=== Ռոմանտիկ դարաշրջան (1820-1900) ===
[[պատկեր:Flute player.jpg|thumb|right|280px|Ֆլեյտահարուհի]]
 
Համերգային ֆլեյտան իր կարևորության գագաթնակետին հասավ 19-րդ դարի առաջին կեսին՝ ռոմանտիկ երաժշտության ժամանակաշրջանում: Ի հայտ եկան բազմաթիվ ֆլեյտահարներ որոնք սկսեցին հանդս գալ որպես սոլո երաժիշտներ: Առաջին վիրտուոզ ֆլեյտահարներից է Ֆրիդրիխ Դյուլոնը: Ֆլեյտայի արագ զարգացմանը և ֆլեյտահարների թվի կտրուկ աճմանը շատ նպաստեց բոեմյան ֆլեյտայի տեխնիկայի ստեղծումը:
Այս ժամանակաշրջանում համերգային ֆլեյտան հիմնականում հայտնի էր Եվրոպայում:
Ֆլեյտան իր հնչողությամբ գրավել է բազմաթիվ կոմպոզիտորների որոնք արդեն 19-րդ դարի վերջում այս գործքին նվիրում էին սոլո ստեղծավորգություններ՝ առանց որևէ նվագակցությամբ: Այս կոմպոզիտորներից մեկը ֆրանսիացի Կլոդ Դեբյուսին է: Դեբյուսին գրել է նաև սոնատ ֆլեյտայի, ալտի և տավիղի համար:
 
 
=== Բոեմյան ֆլեյտա ===
 
19-րդ դարի սկզբին ֆլեյտան ենթարկվում է մի քանի կարևոր փոփոխությունների: Այն սկսում է պատրաստվել մետաղից և 1830-ական թվականների գործածության մեջ է մտնում նվագի նոր տեխնիկա՝ բոեմյան տեխնիկան: Այս նվագի նոր ձևը առաջարկել է գերմանացի վիրտուզ ֆլեյտահար Թեոբալդ Բոեմը: Նծագը հին նվագից շատ է տարբերվում և շատ ավելի բարդ: Բոլոր նվագախմբերի ֆլեյտահարները ընդունեցին այս ձևը: Փոխվում է նաև ֆլեյտայի չափսը: Նոր ֆլեյտաները ավելի մեծ և ծանր էին: Այս ամենով հանդերձ նոր համերգային ֆլեյտաների հնչողությունը ավելի բարձր և սուր էր և դրա պատճառով շատ ֆլեյտահարներ իրենց հավանությունը չտվեցին այս նոր սիստեմին: Սիստեմը ամբողջովին գործածության մեջ մտավ բավականին ուշ:
Պրոֆեսինալ երաժշտության բնագավառում ֆլեյտայի հեշտ սիստեմը վերացավ 19-րդ դարի վերջերին: Այն դեռ շարունակում էր գոյություն ունենալ սիրողական նվագախմբերում մինչև 1930-ական թվականները: Այսօր հին սիստեմի ֆլեյտաները օգտագործվում են միայն ժողովրդական երաժշտություններում՝ Իռլանդիա Կուբա:
 
 
=== Քսաներորդ դար ===
[[պատկեր:Western concert flute.jpg|thumb|1911 թվականի համերգային ֆլեյտայի ընդհանուր տեսքը]]
Քսաներորդ դարում ֆլեյտահարները շարունակում էին իրենց ակտիվ գործունէությունը և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արդեն կարողանում էին տարբեր ձայնագրություններ կատարել:
 
=== Օգտագործումը նվագախմբում ===
 
Նվագախմբում պարտադիր օգտագործում է երկու ֆլեյտա: Տարբեր ստեղծագործություններում կարող են հանդիպել նաև պիկոլո ֆլեյտան կամ ալտֆլեյտան: Այս երկու գործիքների ավելացման դեպքում ֆելյտահարը կարող է լինել երկու ֆլեյտաներ նվագողներից որևէ մեկը որը նվագում է նաև պիկոլո ֆլեյտա կամ ալտֆլեյտա: Բայց լինում են նաև դեպքեր երբ կոմպոզիտորը պահանջում է որպեսզի երկու ֆլեյտաների հետ մեկտեղ նվագի նաև պիկոլոն (շատ հազվադեպ ալտֆլեյտան): Այս դեպքում երկու ֆլեյտահաերներին ավելանում է ևս մեկ ֆլեյտահար որը և կկատարի պիկոլոյի պարտիան:
Նվագախմբում համերգային ֆլեյտայի պարտիան շատ կարևոր է և հիմնականում սոլո է: Իսկ մնացած դեպքերում այն կրկնապատկում է ջութակների կամ այլ փողայինների պարտիան այն ավելի հնչեղ դարձնելու նպատակով: