«Արտակ Մաղալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
Ա. Մաղալյանի գիտական աշխատությունների մյուս ուղղությունը նվիրված է [[Իրան]]ի նշանավոր տիրակալ [[Նադիր շահ]]ի (1736–1747) գործունեությանը վերաբերող սկզբնաղբյուրների հայտնաբերմանն ու հրատարակմանը: 2010 թ. նրա աշխատասիրությամբ լույս է տեսել «Նադիր շահի դարաշրջանի պատմագրական հուշարձանները» գիրքը, որում ընդգրկված են Իրանի XVIII դարի պատմության երկու սկզբնաղբյուրների` «Յաղագս պատմութեանցն Պերսիու երկրին» երկի և ռուս պատմագիր [[Վասիլի Բրատիշչև]]ի «Բացատրութիւն անցիցն անցելոց ի մէջ Շահ Նադիրայ և աւագ որդւոյ նորին [[Ռզա-Ղուլի Միրզա|Ռզա-Ղուլի Միրզին]] տրտմալի պատահմանց» աշխատության հայերեն թարգմանությունները, որոնք կարող են օգտակար լինել [[Իրան]]ի և հարակից երկրների XVIII դ. պատմության բազմաթիվ հարցերի լուսաբանման համար:
 
Ա. Մաղալյանը մասնակցել է ««Հայոց պատմություն««» ակադեմիական բազմահատորյակի հեղինակային և խմբագրական աշխատանքներին: Մասնակցել է նաև մի շարք միջազգային և հանրապետական գիտաժողովների:
 
==Աշխատություններ==