«Կնիք հավատո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''«Կնիք հավատո»''', «Կնիք հաւատոյ», Հայոց եկեղեցու դավանական ժողովածու: Կազմվել է Հայոց կաթողիկոս [[Կոմիտաս Ա Աղցեցի|Կոմիտաս Ա Աղցեցու]] օրոք, հույն աստվածաբան [[Տիմոթեոս Կուզ]]ի «Հակաճառություն…» «երկի նմանությամբ: Ենթադրվում է, որ ժողովածուն կազմել և խմբագրել է ժամանակի հայ նշանավոր [[աստվածաբան]] [[Հովհան Մայրավանեցի]]ն: «Կնիք Հավատոն» ունի հակա[[Քաղկեդոնականություն|քաղկեդոնական]], [[Նեստորականություն|հականեստորական]] բովանդակություն: Նպատակն էր պաշտպանել Հայ եկեղեցու ուղղափառությունը, դավանական սկզբունքները, հերքել աղանդավորական վարդապետությունները, ամրապնդել Հայ եկեղեցու դիրքերը VI դ. վերջին – VII դ. սկզբին սրված դավանական պայքարում, հատկապես քաղկեդոնականների և նեստորականների ոտնձգություններից:
 
Խորագիրը պայմանավորված է հերձվածները մերժելու և Հայ եկեղեցու դավանությունը ուղղափառության մեծագույն հեղինակությունների վկայակոչումներով հաստատելու (կնիք) թելադրությամբ: Նյութերը խմբավորված են 10 գլուխներում, որոնք «Բան» են կոչվում: Դրանցից յուրաքանչյուրը նվիրված է դավանական մի խնդրի` [[Երրորդություն|Երրորդությանը]], Մարդեղությանը, Փրկագործությանը, անապականությանը ևն: Ի պաշտպանություն Հայ եկեղեցու դավանանքի` «Կնիք Հավատո»-ում որոշակի սկզբունքով վկայություններ են բերված Ընդհանրական եկեղեցու, այդ թվում Հայ եկեղեցու սուրբ հայրերի ու վարդապետների ([[Գրիգոր Ա Լուսավորիչ]], [[Սահակ Ա Պարթև]], [[Մեսրոպ Մաշտոց]], [[Եզնիկ Կողբացի]], [[Հովհաննես Ա Մանդակունի]], Հովհան Մայրավանեցի, [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Աթենացի]], [[Հիրենեոս Լիոնացի|Իրենիոս Լուգդոնացի]], [[Գրիգոր Սքանչելագործ]], [[Բարսեղ Կեսարացի]], [[Գրիգոր Նազիանզացի]], [[Գրիգոր Նյուսացի]], [[Աթանաս Ալեքսանդրացի]], [[Կյուրեղ Ալեքսանդրացի]], [[Հովհան Ոսկեբերան]], [[Եփրեմ Ասորի]] և այլք) երկերից: