«Օրենք ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Ընդունվել է ԽՍՀՄ ԳԽ 1990ապրիլի 3-ին: Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված էր. ՙԻր կազմում ինքնավար ...»:
(Տարբերություն չկա)

22:31, 10 փետրվարի 2013-ի տարբերակ

Ընդունվել է ԽՍՀՄ ԳԽ 1990ապրիլի 3-ին: Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված էր. ՙԻր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր ու ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվե անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձնաբար: Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը՚: Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող հավաք բնակվող ազգախմբեր, հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս այդ տեղանքներում քվեարկության արդյունքները հաշվարկվում են առանձնաբար: 1991-ի սեպտեմբեր-դեկտեմբերին ԼՂՀ անկախության հռչակման ընթացքում ընդունված ակտերը չեն հակասել սույն օրենքին:[1]

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 697։