«Հայերը Սերբիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 22.
|բարեկամ =
}}
Հարավսլավիայի հայկական գաղութներն սկզբնավորվել են 17-18-րդ դարերում: Հայերն ապրել են Նիշում, Օսյեկ քաղաքում և Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Ավստրիական օկուպացիայի տարիներին Բելգրադի հայ համայնքն ստացել է արտոնություններ և անգամ կառուցել սեփական եկեղեցի: Բելգրադահայերի հոգևոր հովվությունն ստանձնել է Վենետիկի Մխիթարյանների Միաբանությունը: Սերբիայում հաստատված հայերը կառուցել են եկեղեցիներ գրեթե բոլոր այն բնակավայրերում, որտեղ եղել է շատ թե քիչ կազմակերպված համայնք: Սակայն իշխանությունների հրամանով (վերջին եկեղեցին քանդվել է Նովի Սադում` 1963թ.) եկեղեցիները ժամանակի ընթացքում ավերվել կամ քանդվել են: Եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ: Այսօր Հարավսլավիայի տարածքում բնակվում է հազիվ 300 հայ : Բնակվում են Բելգրադում :
1932 թ. բելգրադահայերը հիմնել են Հայոց միությունը` հայկական ակումբով, որը գործել է մինչև 1941 թ. և ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ 1952 թ. Սերբիայի համայնավարական իշխանությունները փակել են այն: 1950-ական թվականներին Հարավսլավիայի տարածքում բնակվել է շուրջ 2500-3000 հայ: 1990 թ. փետրվարին Բելգրադի հեռուստատեսության և ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր, Սերբիայի երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր, երգահան Վարդգես Պարոնյանի նախաձեռնությամբ ստեղծվել է սերբ-հայկական մշակութային կենտրոնը: Նախկին Հարավսլավիայի այժմյան տարածքում բնակվում է շուրջ 500400 հայ: ՍակավաթիվԲնակվում են մեծամասբ Բելգրադում, սակավաթիվ հայ ընտանիքներ կան Սերբիայի Նովի Սադ և Սերեբրենիցա քաղաքներում: Հայ համայնքի և Հայաստանից գաղթած հայերի մասնակցությամբ վերականգնվել է Սերբիայի Հայոց միությունը:
1995 թ. Բելգրադում հիմնադրվել և պաշտոնապես գրանցվել է նույնանուն նոր միություն` իր ընտրովի մարմնով, որը ղեկավարում է միության աշխատանքները: Միության նախագահն է նկարիչ Միոտրագ Վարդապետյանը: 1995 թ. Սերբիայի Հայոց միության նախաձեռնությամբ Բելգրադում բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, հայ գրականություն և երաժշտություն: 1993 թ. հունիսի 27-ին Հայկական ժողովրդային շարժման և Սերբ-հայկական ընկերության նախաձեռնությամբ Սերբիայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
 
{{հայկական սփյուռք}}