«Բացատրական բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: եւ → և (5), ՈՒ → Ու (3), ''' — → ''', using AWB
→‎Հայերեն բացատրական բառարաններ: link+ to Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
Տող 15.
գ) '''[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6 Հայերէն բացատրական բառարան]''' (հատոր 1-4, Երևան, 1944-45). կազմել է [[Ստեփան Մալխասյանց]]ը։ Ընդգրկում է [[հայերեն]]ում (նրա տարբեր փուլերում, նաև [[բարբառ]]ներում) գործածված բառերը. ամբողջացնում, գիտական բառաքննական նոր մակարդակով է ներկայացնում իր իսկ հեղինակի հավաքած, ինչպես և նախորդների բառարանագրած նյութերը։ Օրինակները հիմնականում հեղինակային են։ Ունի հարուստ [[դարձվածաբանություն]]։ բառացանկում ընդգրկված են շուրջ 120 հազար բառ։ [[Փոխառյալ բառ]]երի համար հնարավորին չափ նշվում են ակունքները։
 
դ) '''[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29 Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան]''' (հատոր 1-4, Երևան, 1969-1980), կազմել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հեղինակային կոլեկտիվը, բառարանն ընդգրկում է մոտ 125 հազար բառեր և դարձվածքներ։ Ներառում է նոր գրական հայերենի (արևմտահայ և արևելահայ գրական լեզուների) բառամթերքը։ Նորմատիվ ակադեմիական բառարան է, համակողմանի բառաքննությամբ, գիտական կուռ ապարատով։ Բացատրությունները հագեցված են տեքստային օրինակներով։ Ունի հարուստ դարձվածաբանություն։
 
ե) '''[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24 Արդի հայերենի բացատրական բառարան]''' (Երևան, 1976). կազմել է [[Էդուարդ Աղայան]]ը։ Բառացանկում տեղ են գտել 135 հազար բառ` գլխաբառ։ Ընդ որում դրանցից 15 հազարը առաջին անգամ են բառարանագրված։