«Եվրասիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր ([[Ջոմոլունգմա]] կամ Էվերեստ` 8848 մ.), այնպես էլ ամենացածր ([[Մեռյալ ծով|Մեռյալ ծովի]] ափը` -400 մ.) կետերը: Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է: Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ. է):
 
Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևաորվել է հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը: Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է հնագույն [[Լավրասիա]] մայրցամաքի մի կտորը: Նրա ձևաորման գործում կարևոր դեր են խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական), Սիբիրական, Չինական, Հնդկական և Արաբական պլատֆորմները: Վերջին երկուսը հնագույն [[Գոնդվանա |Գոնդվանա]] մայրցամաքի մասերն են: Լավրասիայի և Գոնդվանայի միջև տարածվում էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի արևելյան ափերով` Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալները: Այս գեոսինկլինալներում լեռնակազմական պրոցեսների հետևանքով առաջացան լեռներ, լեռնային համակարգեր: Այսիպիսով.` Եվրասիա մայրցամաքը կազմավորվել է մի քանի պլատֆորմների և ծալքավորված գեոսինկլինալների միացման հետևանքով:
 
== Աշխարհամասի աշխարհագրական ռեկորդներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եվրասիա» էջից