«Ընտանի խայտահավեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Փոխվում է էջը 'Կատեգորիա:Խայտահավեր'-ով
Պիտակներ՝ Փոխարինում հետշրջված Վիզուալ խմբագիր
Տող 1.
'''Ընտանի խայտահավեր''', խայտահավերի ընտանիքի թռչուններ։ Ծագում են սովորական խայտահավերից ''(Numida meleagris),'' որոնք ապրում են Աֆրիկայում։ Ընտելացվել են Հին Հունաստանում և [[Հռոմ]]ում։
 
== Նկարագրություն ==
Խայտահավերի մարմինը երկար է, ձվաձև, հորիզոնական։ Գրեթե մերկ գլխի վրա առկա է ոսկրե հիմքով կաշեկերպ կատար (առավել զարգացած է [[արու]]ների մոտ)։ Գլխի կողքերին առկա են սպիտակ- կարմիր գինդեր, [[կտուց]]ի վերին մասում՝ մանուշակագույն թաղանթային ձայնապարկ։ Պոչը կարճ է, փափուկ, թավոտ։ Փետրավորումը մոխրագույն է, երկնագույն կամ սպիտակ՝ կլոր, [[Փայլուն կեռակտուց|փայլուն]]-սպիտակ բծերով, որոնք աչքի են ընկնում նույնիսկ սպիտակ խայտահավերի մոտ։ Հասուն [[Թռչուններ|թռչուն]]ները պահանջկոտ չեն պահվածքի պայմանների նկատմամբ, սակայն ճտերը վատ են դիմանում խոնավությանն ու միջանցիկ քամիներին։ Սեռահասուն են դառնում 6-7 ամսականում, բազմացման համար պահում են 2-3 տարի (4-6 [[էգ]]ին թողնում են 1 արու)։ Բազմացնում են միս ստանալու համար։ Հասուն արուների կենդանի զանգվածը 1,7-1,8 կգ է, էգերինը՝ 1,8-2,0, բրոյլերներինը 10-11 շաբաթականում՝ մոտ 1 կգ։ Ճտի միսը նուրբ է, համը որսամիս է հիշեցնում։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 70-120 ձու։ Ձվի կեղևը բաց դարչնագույն է, հաստ և ամուր, քաշը՝ 42-45 գ, պահպանվում է երկար, դեղնուցի մեջ բարձր է [[կարոտինոիդներ]]ի պարունակությունը։ Ինկուբացիայի շրջանը 28 օր է։ Խայտահավերը պահում են մասնագիտացված տնտեսություններում, հասուն թռչունների և ճտերի թռչնանոցերում, խոր ցամքարի վրա, հիմնականում ներսում կամ դուրս են բերում կարճատև։ Բրոյլերներին աճեցնում են թռչնանոցներում՝ առանց ցամքարի կամ վանդակներում։ Կերակրում են օրը 3-4 անգամ, հիմնականում [[համակցված կերեր]]
 
== Բուծում ==
Խայտահավերի բուծումը զարգացած է [[Ֆրանսիա]], Հունգարիայում, Իտալիա]յում, Մեծ Բրիտանիայում, [[Ավստրալիա]]յում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում ստեղծվել են 2 տոհմական խմբեր սիբիյան սպիտակ և զագորսկյան սպիտակակուրծք։ Դրանց բուծմամբ զբաղվում են Նովոսիբիրսկի, Օմսկի մարզերում։ Շատ երկրներում, ինչպես նաև [[Հայաստան]]ում խայահավերի բուծումը սիրողական մակարդակի է։
{{ԳՀ}}
[[Կատեգորիա:Խայտահավեր]]