«Հին Հռոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 30.
| Ներկայիս տարածքում =Տե՛ս [[Հռոմեական կայսրություն#Այսօր մաս է կազմում|Հռոմեական կայսրություն]] հոդվածում
}}
'''Հին Հռոմ''' ({{lang-lat|Roma antiqua}}, կարգախոսը՝ «''Senatus Populus Que Romanus''», հապավմամբ՝ «S.P.Q.R.», թարգմանվում է որպես «Հռոմի Սենատ և Ժողովուրդ»), հռոմեական քաղաքակրթության ընդհանուր անվանումaնվանում, որը տևել է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճել է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դարձել է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։
 
Հռոմի՝ որպես [[Գերտերություն|համաշխարհային գերտերության]] ձևավորման գործընթացի կարևորագույն մասն է կազմում [[Պունիկյան պատերազմներ]]ում տարած հաղթանակը։ Իր տիրապետության ներքո ունենալով [[Ապենինյան թերակղզի]]ն՝ իր հարակից [[Կորսիկա]], [[Սարդինիա]], [[Սիցիլիա|Սիցիլիա կղզիներով]], հռոմեացիները արշավում և նվաճում են [[Հռոմեական Իսպանիա|Հիսպանիան]]։ Մ․թ․ա․ 146 թվականին վերջիններս ավարտում են [[Զամայի ճակատամարտ|Կարթագենի կործանումը]] և գերակայություն հաստատում [[Միջերկրական ծով]]ում։ Մ․թ․ա․ 27 թվականին [[Գայոս Օկտավիոս|Գայոս Օկտավիանոսն]] իրեն հռչակում է «Օգոստոս» և սկսվում է [[Հռոմեական կայսրություն|Հռոմի պատմության կայսերական շրջանը]]։ Հաջորդ տասնամյակում բորբոքված [[Հռոմեա-պարթևական պատերազմներ|հռոմեա-պարթևական հակամարտությունը]] դառնում է մարդկության պատմության ընթացքում եղած հակամարտություններից ամենաերկարատևը, որն իր հերթին ազդեցություն է ունենում Հռոմի՝ դեպի [[Արևելք]] ունեցած կայսերապաշտական նկրտումների և նվաճողական քաղաքականության վրա։ Կայսրության տարածքն աննախադեպ ընդարձակվում է [[Տրայանոս|Մարկոս Տրայանոս]] կայսեր օրոք՝ ձգվելով [[Միջերկրական ծով|Միջերկրական ավազանից]] մինչև ծայր հյուսիս՝ [[Մեծ Բրիտանիա (կղզի)|Բրիտանիա կղզի]], [[Պիրենեյներ]]ից մինչև [[Հայկական լեռնաշխարհ]] և [[Միջագետք (Հռոմեական նահանգ)|Միջագետք]]՝ ընդգրկելով [[հյուսիսային Աֆրիկա]]ն։ [[3-րդ դար]]ի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, [[Դիոկղետիանոս]]ը հսկա կայսրության տարածքը տրոհում է երկու մասերի՝ այդպիսով վերջ դնելով [[Երրորդ դարի ճգնաժամ]]ին։ 5-րդ դարում կայսրության տարածքը ենթարկվում է [[Ժողովուրդների մեծ գաղթ|բարբարոսական ցեղերի ներխուժմանը]], որի արդյունքում էլ 476 թվականին [[վեստգոթեր]]ի առաջնորդ [[Օդոակր]]ը գահընկեց է անում Հռոմի վերջին միապետ [[Հռոմուլոս Օգոստուլոս]]ին։ [[Արևմտյան Հռոմեական կայսրության անկում|Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ]] փակվում է Հին Հռոմի պատմություն վերջին էջը, մինչդեռ արևելքում մինչև [[Օղուզներ|օղուզ]]-թուրքերի ներխուժումը (մինչև 1054 թվականի [[Կոստանդնուպոլսի անկում]]ը) իր գոյությունը պահպանել է [[Բյուզանդական կայսրություն|Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությունը]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հին_Հռոմ» էջից