«Աստղիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 14.
 
Ըստ արիական ավանդույթների՝ ստորգետնյա աստվածն արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են Սերն ու Գեղեցկությունը, նրանց հոգիներում բուն է դնում ատելությունը և նրանք դառնում են տգեղ ու դժնակ։ Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և, շրջելով Արարատով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։ Վարդավառը Հայոց աշխարհում անցնում է մեծ շուքով։ Դա հայերի ամենասիրված տոներից է։ Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց Սեր ու Գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին, իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։ Ըստ ավանդազրույցի՝ ծովի ճերմակաթույր փրփուրներից էր ծնվել Աստղիկը և որտեղից քայլում էր՝ ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում։ Երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհին, դրանք աննկատելիորեն քսվում էին հայ աղջիկներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ։
 
Մեկ այլ ավանդության համաձայն, երբ Աստղիկը [[Արածանի]]ի ջրերում գիշերային լոգանք էր ընդունում, հայ կտրիճները նրա գեղեցկությամբ հիանալու համար բլուրներին կրակներ են վառում, որպեսզի լոգանքի վայրը լուսավորվի։ Սակայն աստվածուհին շրջապատում մշուշ է գոյացնում և քողարկում իր մերկությունը։ Դրանից հետո այդ գավառը կոչվում է Մշուշ, իսկ հետագայում՝ [[Մուշ]]։
 
Աստղիկ աստվածուհու անունն է կրում Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աստղիկ» էջից