«Ցեմենտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-91433-0002, Clausnitz, LPG, Bau eines Stalls.jpg|մինի|Պատրաստի ցեմենտը բեռնում են սայլակի մեջ]]
'''Ցեմենտ''' ({{lang-de|}}, {{lang-lat|caementum}} - խիճ, ջարդած [[քար]]), հիդրավլիկական կապակցանյութերի մեծ խմբի հավաքական անվանում, կարևոր շինանյութերից։ [[Ջուր|Ջրի]] կամ որոշ [[աղեր]]ի ջրային լուծույթների ազդեցությամբ ցեմենտը առաջացնում է պլաստիկ զանգված (ցեմենտախմոր), որն աստիճանաբար պնդանում է՝ առաջացնելով քարանման դոդի գագո ամուր նյութ։ Ցեմենտը հիմնականում օգտագործվում է լցանյութերի ([[ավազ]], [[կոպիճ]], [[խիճ]]) հետ խառնված, շինարարական շաղախների, [[բետոն]]ների ձևով, վերգետնյա և ստորգետնյա կառույցների, շենքերի առանձին տարրերի ամրացման, հիդրոմեկուսացման և այլ նպատակներով։ <br />
Ցեմենտը հայտնի է հնադարից։ Առաջին արհեստական [[կապակցանյութ]]երը՝ [[գիպս]]ը և [[կիր]]ը, օգտագործել են դեռևս [[Հին Եգիպտոս|հին եգիպտացիները]] և [[Հին Հունաստան|հույները]], այնուհետև՝ չինացիները։ Ավելի ուշ որպես կապակցանյութ սկսեցին օգտագործել կրային շաղախներ՝ մանրված հրաբխային ապարների ([[Հին Հռոմ]]ում) կամ թույլ թրծված շինարարական աղյուսի ([[Կիևյան Ռուսիա]]յում) ջարդոնի հետ։հետ դոդի գագո։ [[1796]] թվականին Զ․ Փարկերը ([[Անգլիա]]) արտոնագիր ստացավ բնական մերգելների թրծումով և աղացումով ստացված հիդրավլիկական կապակցանյութի՝ ռոմանցեմենտի համար։ [[1822]] թվականին կրաքարային խառնուրդներից հիդրավլիկական կապակցանյութերի ստացման տեսական հիմքեր մշակվեցին [[Սանկտ Պետերբուրգ]]ի հաղորդակցման ուղիների ինժեներների ինստիտուտում։ [[1824]] թվականին Զ․ Ասպդինը Անգլիայում և [[1825]] թվականին Ե․ Գ․ Չելիևը [[Ռուսաստան]]ում, իրարից անկախ ստեղծեցին [[պորտլանդցեմենտ]]ը։ <br />
Ցեմենտի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսն ընդգրկում է հումքային նյութերի արդյունահանում կամ որպես հումք արդյունաբերական մնացուկների օգտագործում, ջարդում և մանր աղացում, որոշակի բաղադրության համասեռ հումքախառնուրդի պատրաստում, թրծում մինչև եռակալումը (1450-1550&nbsp;°C ջերմաստիճանում), ստացված կլինկերի նուրբ մանրում՝ ցեմենտին անհրաժեշտ հատկություններ հաղորդելու համար փոքր քանակությամբ գիպսի և ակտիվ միներալային հավելանյութերի կամ այլ նյութերի հետ։ Տարբերում են ցեմենտի արտադրության չոր, թաց և համակցված եղանակներ, որոնց ընտրությունը պայմանավորված է գլխավորապես տեխնիկատնտեսական ցուցանիշներով։ Ցեմենտի արտադրության չոր եղանակի դեպքում հումքանյութերը (կիր և կավ) աղացներում (մանրման և աղացման պրոցեսում) չորացվում են և փոխակերպվում հումքալյուրի։ Վերջինի բաղադրությունը ճշտելուց հետո այն ենթարկում են թրծման։ Կլինկերի թրծման ժամանակակից պտտվող խողովակավառարանները, որպես կանոն, հանդերձվում են միջվառարանային ջերմափոխանակիչներով, որոնցում իրականացվում է հումքախառնուրդի տաքացումը և մասնակի ածխածնազերծումը։ Կլինկերի թրծման համար ջերմության ծախսը կազմում է 750-850 կկալ/կգ։ Թաց եղանակի դեպքում աղացներում հումքային բաղադրիչների մանրումն իրականացվում է ջրի առկայությամբ։ Ստացված հումքազանգվածն աչքի է ընկնում բարձր համասեռությամբ և 35-45% խոնավությամբ։ Քիմիական բաղադրությունը ճշտելուց հետո հումքազանգվածը (շլամը) թրծում են։ Վառարանում, շլամից ջրի գոլորշիացման հաշվին մեծանում է թրծման համար ջերմության ծախսը՝ կախված խողովակավառարանի չափերից և կոնստրուկցիայից, այն կազմում է 1300-1600 կկալ/կգ։ Համակցված եղանակի դեպքում հումքախառնուրդը պատրաստվում է թաց եղանակի սխեմայով, այնուհետև վակուում քամիչներում կամ վակուում-մամլիչներում ջրազրկվելուց հետո կաղապարվում է և թրծվում (կլինկերի թրծման համար ջերմության ծախսը 1000 կկալ/կգ է)։ <br />
Ըստ ամրության ցեմենտը բաժանվում է մակնիշների։ Մակնիշը որոշվում է ցեմենտի և նորմալ (քվարցային) ավազի 1։3 կշռային հարաբերությամբ շաղախից պատրաստված 40x40x160 մմ չափերի փորձանմուշների (28 օր ջրում պնդանալուց հետո) ծռման և դրանց կեսերի սեղմման դեպքում ամրության սահմաններով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցեմենտ» էջից