«Մուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
About Opel and Mur
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Nayeq ktesneq
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
[[Պատկեր:Diesel-smoke.jpg|մինի]]
'''Մուր''', մանրահատիկ սև փոշի։ Ստացվում է [[ածխաջրածին]]ների մասնակի այրմամբ կամ [[ջերմային քայքայում|ջերմային քայքայմամբ]]։ Գնդաձև հատիկները բաղկացած են վեցանկյուններ առաջացնող [[ածխածին|ածխածնի]] [[ատոմ]]ների կոր շերտերից (գրաֆիտի բյուրեղում այդ շերտերը հարթ են)։ Մուրի հատիկների խտությունը 2 գ/մ³ է։ Զարգացած մակերևույթ ունենալու պատճառով լավ [[ադսորբենտ]] է։ Մուր ստանում են [[բնական գազ]]ից, [[ացետիլեն]]ից, [[նավթ]]ամթերքներից և [[Քարածուխ|քարածխի]] [[խեժ]]ից։ Մուրը պարունակում է ավելի քան 98% [[ածխածին]], 0,2—0,5% [[ջրածին]], [[ծծումբ]] և այլՕպել Զաֆիռաի[[անօրգանական նյութեր]]։ Արտադրվող մուրի մոտ 90% օգտագործվում է [[ռետին]]ի, հատկապես՝ [[դողեր]]ի արդյունաբերության մեջ՝ որպես լցոն (մեծացնում է մաշակայունությունը և ամրությունը), ինչպես նաև սև լաքեր, արծններ, տպագրական և կոսմետիկական ներկեր, պատճենահանող թղթեր, [[գրիմ]]ներ ևն պատրաստելու համար, իսկ մեծ էլեկտրահաղորդականություն ունեցող [[ացետիլեն]]ային մուրի՝ գալվանական չոր բջիջներում։ Մուրը, որպես վնասակար խառնուրդ, պարունակվում է արտադրական վառարաններից և [[ներքին այրման շարժիչներ]]ից դուրս եկող գազերում ([[ծուխ]]) և թերայրման արդյունք է։ Սպիտակ մուրը, մանրահատիկ և ամորֆ [[սիլիցիում]]ի [[երկօքսիդ]]ի պայմանական անվանումն է, որն օգտագործվում է որպես հատուկ [[կաուչուկ]]ների լցոն սպիտակ ու գունավոր [[ռետին]] պատրաստելու համար։
{{Վիքիբառարան}}
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=93}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուր» էջից