«Մասնակից:Salmasteci/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 8751704 խմբագրումը, որի հեղինակն է Salmasteci (քննարկում) մասնակիցը
Պիտակներ՝ Փոխարինում Հետ շրջել
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 3.
== Ադինա Փորթեր ==
'''Ադինա Էլիզաբեթ Փորթեր''' ({{lang-en|Adina Elizabeth Porter}}, {{ԱԾ}}) ամերիկացի դերասանուհի է։ Նա առավել հայտնի է Լետտի Մեյ Թորնթոնի դերով [[HBO]]-ի «[[Իրական արյուն]]» (2008–2014) ֆանտաստիկ սարսափ սերիալում, Քենդրա ՋեյմսԻ դերով՝ HBO-ի դրամատիկական [[Լուրեր (հեռուստասերիալ, ԱՄՆ)|Լուրեր]] հեռուստասերիալում (2012–2014) և Ինդրայի դերով՝ [[The CW|CW]]-ի գիտաֆանտաստիկ դրամատիկական [[100 (հեռուստասերիալ)|100]] հեռուստասերիալում (2014–2020 թթ.)։ Նա հետագա ճանաչում ստացավ՝ Սալի Ֆրիմանի, Լի Հարիսի, Բևերլի Հոուփի, Դայնա Սթիվենսի և շերիֆ Բարելսոնի դերերի համար [[FX]]-ի [[Ամերիկյան սարսափ պատմություն]] (2011–ներկայիս) անթոլոգիայի առաջին, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և տասներորդ եթերաշրջաններում։
 
 
 
 
Երկրորդական Հերոսներ
 
 
 
1․ Թեդ Ուիլեր
Ջո Քրեստ— Թեդ Ուիլեր՝ Քարենի ամուսինը, Նենսիի, Մայքը և փոքրիկ Հոլլիը հայրը։ Չնայած ընտանիքի ղեկավարն է, նա հաճախ չի հասկանում իր երեխաների և կնոջ հուզական վիծակը և հաճախ քնած է։ Նաև հավատարիմ պահպանողական է, ինչը նրան դարձնում է շատ հերոսների զվարճանքի թիրախ:
 
2․ Հոլի Ուիլեր
Երկվորյակներ Էնիսթոն և Թինսլի Փրայսեր— Հոլլի Ուիլեր՝ Քարենի և Թեդի դուստրը, Նենսիի և Մայքի կրտսեր քույրը: Չնայած Հոլին բավականին փոքր է, սակայն նա ավելի տեղեկացված է քաղաքում տեղի ունեցող իրադարձություններից, քան իր ծնողները: Չորրորդ եթերաշրջանում ցուցադրվում է, որ նա շատ ավելի անկախ է։
 
3․ Սքոթ Քլարկ
Ռենդի Հևենս— Սքոթ Քլարկ՝ տղաների ուսուցիչը : Նա խրախուսում է նրանց հետաքրքրությունը գիտության և տեխնիկայի նկատմամբ և օգնում է տղաներին գիտական հարցերով:
 
4․ Քելվին Փավել
Ռոբ Մորգանը— Քելվին Փաուել՝ Հոփերի օգնականներից մեկը։ Հոփերի անհետացումից հետո դառնում է Հոքինսի ոստիկանապետ :
 
5․ Ֆիլ Քալահան
Ջոն Փոլ Ռեյնոլդս— Ֆիլ Քալահան՝ Հոփերի մյուս օգնականը: Ոչ այնքան լուրջ, որքան Փաուելն է։
 
6․ Ֆլո
Սյուզան Շալհուբ Լարկին— Ֆլորենս (Ֆլո)՝ Հոքինսի ոստիկանական բաժանմունքի քարտուղարուհին, ով միշտ անհանգստանում է Հոփերի առողջության համար:
 
7․ Բարբարա Հոլանդ
Շենոն Պուրսեր— Բարբարա «Բարբ» Հոլանդ՝ Նենսի Ուիլերի լավագույն ընկերուհին։ Նա սրտնեղում էր, որ Նենսիի հետ իր ընկերությանը կարող էր խոչընդոտել Սթիվի հետ Նենսիի հարաբերությունները: Բարբը Դեմոգորգոնի առաջին զոհերից է։
 
8․Լոնի Բայերս
Ռոս Փարթրիջ— Լոնի Բայերս՝ Ջոյս Բայերսի նախկին ամուսինը, Ջոնաթանի և Ուիլի կենսաբանական հայրը։ Նա ունի շատ ավելի երիտասարդ սիրուհի, որի անունը Սինտիա է:
 
9․ Կոննի Ֆրեյզերի
Քեթրին Դայեր— Կոննի Ֆրեյզեր՝ Բրենների DOE հարկադիրը, ով լիովին հնազանդվում էր նրան, նույնիսկ եթե այդ հրամանները կապված էին սպանությունների հետ: 1-ին եթերաշրջանի վերջում Նա ի վերջո սպանվում է Տասնմեկի կողմից։
10․ Գործակալ
Թոբիաս Ելինեկ— Հոքինսի ազգային լաբորատորիայի գլխավոր գործակալ։
 
11․ Թրոյ
Պեյթոն Վիչ՝ Թրոյ Ուոլշի դերում, մի տղա, ով թշնամանում է Մայքին, Լուկասին և Դասթինին։ Տասնմեկիի կողմից հրապարակայնորեն նվաստանալուց և Մայքի նկատմամբ հաշվեհարդարի փորձից հետո, Թրոյը 1-ին եթերաշրջանից հետո այլևս չի երևում: «The Bully» կոմիքսում բացահայտում է, որ նա և իր ընտանիքը հեռացել են քաղաքից, և որի պատճառներից էր նրա վատ պահվածքը: Կոմիքսում Թրոյը կարծես թե փոխվում է դեպի լավը և զղջում է իր արարքների համար՝ իմանալով, որ հայրը հեռացվել է աշխատանքից վատ պահվածքի և ներողություն խնդրելուց հրաժարվելու համար:
 
12․ Դանթե
 
Քեյդ Ջոնս— Ջեյմս Դանթե՝ Թրոյի լավագույն ընկերը։ «The Bully» կոմիքսում պատմվում է, որ Ջեյմսը հոգնել էր Թրոյի հրամաններից և անընդունելի պահվածքից։ Այնուամենայիվ մինչ Թրոյը և նրա ընտանիքը կհեռանային, վերջինս ներողություն է խնդրում Ջեյմսից։ Ներկայումս Ջեյմսը բնակվում է Հոքինսում
 
13․Թոմի
 
Չեսթեր Ռաշինգը Թոմի Հեգանի դերում, Սթիվի նախկին լավագույն ընկերն է և Քերոլի ընկերը։ Թոմին ագրեսիվ է և հպարտանում է իր հայտնիությամբ։
Երկրոդ եթերաշրջանում նա վերադառնում է, որպես դպրոցի նոր արքա՝ Բիլլի Հարգրովի լաքեյ։ Երրորդ եթերաշրջանում չի հայտնվում, սակայն սթիվը հակիրճ հիշատակում է նրան։
 
 
 
 
14․ Քերոլ
 
Չելսի Թալմաջը որպես Քերոլ Փերքինս՝ Սթիվի նախկին ընկերը և Թոմիի ընկերուհին։ Ինչպես իր ընկերը, Քերոլը ամեն ինչի պատրաստ է իր հայտնությունը պահելու համար։
 
15․ Թերի Այվի
 
 
Էմի Մալինզը՝ Թերի Այվսի դերում, կին ում դստերը Տասնմեկ, ծնվելուց անմիջապես հետո գողացել են։ Գիտակցական ծանր վիճակում է և արտաքին աշխարհից կտրված է, քանի որ Ջեյնին գողացող մարդիկ նրան էլեկտրոթերապիայի էին ենթարկել։
 
 
 
Երկրորդ Եթերաշրջան
1․ 008
Տասնմեկի հետ միասին գտնվել է Հոքինսի լաբորատորիայում, սակայն հետագայում կարողացել է փախչել։ Կարողանում է տելեկինեզի միջոցով մարդկանց մօտ պատրանքներ առաջացնել։
Նա ունի հոգատար կողմ, թեև դա հաճախ ծածկված է նրա վրեժխնդիր անհատականությամբ:
Վանաթի Կալայ Պարթիբանը որպես կրտսեր Քալի՝ Հոքինսի լաբորատորիայի Ծիածանի սենյակում 2-րդ և 4-րդ եթերաշրջաններում:
 
 
2․ Քլաուդիա Հենդերսոն
Քեթրին Քերթինը որպես Քլաուդիա Հենդերսոն, Դաստինի սիրալիր և հոգատար, բայց հաճախ անգիտակ մայրը [28]: Նա հատկապես միայնակ մայր է: Չնայած որ Դասթինին միայնակ էր խնամում նա հաճախ անտեղյակ էը քաղաքում կատարվող իրադարձություններից:
 
 
3․ Սյուզան Հարգրով
Ջենիֆեր Մարշալը որպես Սյուզան Հարգրով, Նիլի կինը Մաքսի մայրը և Բիլի խորթ մայրը։ Մինչ նրա ամուսինը դաժան և անսիրտ է, նա շարունակում է բարյացակամ լինել Բիլլիի նկատմամբ և կարծես թե ինչ-որ չափով սիրում է իր խորթ որդուն:
 
 
Երրորդ Եթերաշրջան
 
1․ Բրյուս
Ջեյք Բյուսին՝ Բրյուս Լոու, Hawkins Post-ի լրագրող, ով պարբերաբար անհանգստացնում և ծաղրում է Նենսիին իր սեռի պատճառով[30]: Նրան տիրում է Միտք զավթողը: Նենսին կրակմարիչով ծեծելով սպանում է Բրյուսին այն բանից հետո, երբ նա հարձակվում է նրա վրա։ Նրա դիակը միաձուլվում է Թոմի դիակի հետ՝ դառնալով սարդակերպ հրեշ։
 
 
 
2․ Գրիգորի
 
Անդրեյ Իվչենկոն՝ Գրիգորի, ռուս մարդասպան ով աշխատում էր Հոքինսում գտնվող ռուս գիտնականների հետ։ Նա սպանվում է Հոփերի կողմից երրորդ եթերաշրջանի վերջում։
 
3․ Թոմ Հոլոուեյ
 
Մայքլ Պարկը որպես Թոմ Հոլոուեյ, Hawkins Post-ի խմբագիր և Հիդեր Հոլոուեյի հայրը ում տիրում է Մտք զավթողը: Նա սպանվում է Ջոնաթանի կողմից ինքնապաշտպանության ժամանակ, ինչից հետո նրա դիակը միաձուլվում է Բրյուսի դիակի հետ՝ դառնալով սարդակերպ հրեշ։
 
4․ Հեդեր
Ֆրանչեսկա Ռեյլին Հեդեր Հոլոուեյի դերում, հայտնի աշակերտուհի և փրկարար Հոքինսի քաղաքային լողավազանում, ում տիրում է Միտք զավթողը։
 
5․ Ալեքսեյ
Ալեք Ուտգոֆը դոկտոր Ալեքսեյի դերում, ռուս գիտնական, ով աշխատում էր կարմիր բանակի հետ՝ բացելու դարպաս դեպի հակառակ կողմ: Ավելի ուշ նրան առևանգում են Հոփերը և Ջոյսը՝ ռուսների մասին տեղեկություններ ստանալու համար: Նրանց հետ լինելով, մեծ սեր է տածում ամերիկյան ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են cherry Slurpees-ը, Burger King-ը, Woody Woodpecker-ը և Looney Tunes-ը: Նա ընկերանում է Մյուրեյի հետ նախքան Գրիգորին տոնավաճառի հրապարակում սպանում է նրան :
 
6․ Լարի Քլայն
 
Քերի Էլվեսը որպես քաղաքապետ Լարի Քլայն, կոռումպացված քաղաքական գործիչ, ում սպառնում են ենթարկում ռուսների համար աշխատելունպատակով:
 
 
 
7․ Դորիս Դրիսկոլ
 
Փեգի Մայլին որպես Դորիս Դրիսկոլ՝ Հոքինսի տարեց բնակիչ, որին այցելում են Ջոնաթանը և Նենսին, երբ հետաքննում են առնետների առեղծվածային վարքագիծը: Նարան տիրում է Միտք զավթողը
 
 
 
 
 
 
Չորրորդ Եթերաշրջան
 
 
1․ Ջեյսոն
 
Մեյսոն Դայը Ջեյսոն Քարվերի դերում, Հոքինսի ավագ դպրոցի բասկետբոլի թիմի ավագը և Քրիսի Քենինգհեմի ընկերը։ Քրիսիի մահից հետո նա որս է սկսում Էդիի համար, քանի որ կարծում է, որ նա սատանայական պաշտանմուքի հեղինակն ու առաջնորդն է։ Քրիլների տանը նա կռվի է բռնվում Լուկասի հետ և Լուկասին հաջողվում է հաղթել նրան։
Ջեյսոնը սպանվում է, երբ Վեքնան բացում է չորրորդ դարպասը, որը կիսում է նրան։
 
2․ Վիքի
Էմիբեթ ՄաքՆալթին Վիքիի դերում, Հոքինսի ավագ դպրոցի նվագախմբի շակերտուհի և Ռոբինի սիրային հետաքրքրությունը:
 
3․ 002
Տրիստան Սփոնը որպես Երկու / 002, Հոքինսի լաբորատորիայում հետազոտվող երեխաներից մեկը, ով ահաբեկում է Տսանմեկին:
 
4․ 010
Քրիստիան Գանիերը Տասը / 010, Հոքինսի լաբորատորիայում հետազոտվող երեխաներից:
 
5․ Պատրիկ
Մայլս Թրյուիթը՝ Պատրիկ ՄակՔիննիի դերում, բասկետբոլի թիմի խաղացող։ Նա Վեքնայի երրորդ զոհն է։
 
6․ Էնդի
Քլեյթոն Ռոյալ Ջոնսոնը որպես Էնդի, բասկետբոլի թիմի խաղացող։
 
7․ Էնզո
Թոմ Վլաշչիհան՝ Դմիտրի Անտոնով / «Էնզո», Կամչատկայի բանտի հսկիչ, որին Հոփերը կաշառում է՝ իրեն բանտից փախչելու գործում օգնելու համար։ Սակայն Նա նույնպես բանտարկվում է պետությանը դավաճանելու համար։ Եթերաշրջանի վերջում Մյուրեյին և Ջոյսին հաջողվում է ազատել նրան և Հոփերին բանտից։
 
8․ Մելնիկով
Վայդոտաս Մարտինաիտիսը մարմնավորում է Կամչատկայի բանտի հսկիչ Մելնիկովին:
 
9․ Յուրի
 
Նիկոլա Ջուրիչկոն՝ Յուրի Իսմայլով՝ ամերիկյան ապրանքների մաքսանենգ ուղևորափոխադրող դեպի Ռուսաստան և Անտոնովի օգնականը, ում հետ Ալյասկայում հանդիպում են Ջոյսը և Մյուրեյը: Սակայն նա մատնում է Անտոնովին ռուսներին և որոշում է Ջոյսին և Մյուրեյին առևանգել և հանձնել որպես լրտեսներ՝ ավելի մեծ շահույթ ստանալու ակնկալիքով։ Ջոյսին ու Մյուրեյին հաջողվում է նրան պատանդ վերցնել և օգտագործել են բանտ ներխուժելու համար, որպեսզի փրկեն Հոփերին: Անտոնովը համոզում է Յուրիին օգնել նրանց փախչել Ռուսաստանից։
 
 
10. Ջեք Սալիվան
Շերման Օգյուստը՝ փոխգնդապետ Ջեք Սալիվանի դերում՝ ԱՄՆ բանակի պաշտոնյա, ով ղեկավարում էր Տասնմեկի որոնումները, հավատալով որ նա է պատասխանատու վերջին ժամանակներում Հոքինսում կատարվող սպանությունների համար:
 
11․ ՈՒեյն Մենսոն
Ջոել Ստոֆերը՝ Ուեյն Մունսոնի՝ Էդիի հորեղբոր դերում։ Չնայած Էդդիի մասին քաղաքաբնակների համոզմունքներին, Ուեյնը խորապես հոգ է տանում իր սիրելի եղբորորդու մասին և գիտի, որ նա անմեղ է: Քաղաքի ավերածություններից հետո Դասթինը մխիթարում է Ուեյնին, պատմելով նրան, որ Էդին հերոս է ով զոհաբերել է իրեն Հոքինսը փրկելու համար ։
 
12․ Օլեգ
Պաշա Դ․ Լիչնիկոֆը որպես Օլեգ՝ բանտարկյալ, ով Հոփերի հետ միասին բանտարկված էր Կամչատկայում:
 
13․ Իվան
Նիկոլայ Նիկոլաևը Իվանի դերում՝ Կամչատկայի բանտապահ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հակառակ կողմ
1․ Միտք Զավթող
 
Երկրորդ եթերաշրջանում ներկայացվում է որպես կիսաֆիզիկական էություն, որը բնակվում էր զուգահեռ հարթությունում, որը կոչվում է Հակառակ կողմ։ Հակառակ կողմի յուրաքանչյուր կենդանի արարած ծառայում է Միտքա Զավթողի սարդոստային մի մաս, որոնց միջոցով նա փորձում է ներթափանցել մեր իրականություն։։
Առաջին եթերաշրջանի իրադարձությունները Միտք Զավթողին թույլ տվեցին Ուիլ ԲԱյերսի միջոցով գաղտնի ներթափանցել Հոքինս այն բանից հետո, երբ նա գտնվելով Հակառակ կողմում անգիտակցաբա վարակվել էր և իր մեջ բերել էր ինկուբացված դեմոգարգոններ։
Երկրորդ եթերաշրջանում Միտք Զավթողի գոյությունը բացահայտվեց, քանի որ այն տեսիլքների ձևով կառավարում էր ՈՒիլին և դեմոշների միջոցով ոչնչացնում էր նրաց, ովքեր խանգարում էին նրան՝ գրավել երկիրը։ Մինչ Տասնմեկը կարողացավ փակել դարպասը՝ Միտք Զավթողի և երկրի կապը կտրելու համար, նրա մի մասնիկը ապաստան գտավ Բրիմբորն Սթիլ Ուորքսում՝ Ուիլի միջից արտաքսվելուց հետո:
Երրորդ եթերաշրջանի իրադարձությունների ժամանակ ռուսների կողմից բացված նոր դարպասը թույլ տվեց Միտք Զավթողին արթնացնել ապաստան գտած մասնիկը, որի միջոցով վարակելում կենդանի էակներին և կլանում նրանց ողջ կենսազանգվածը՝ ֆիզիկական մարմին ստեղծելու նպատակով։ Միտք Զավթողին գրեթե հաջողվում է սպանել Տասնմեկին, բայց նա պարտվում է, երբ Հոփերը և Ջոյսը փակում են ռուսական դարպասը։
Չորրորդ եթերաշրջանում բացահայտվում է, որ «Միտք Զավթողը» ձևավորվել և կառավարվել է Հենրի Քրիլի (Վեքնա) կողմից, ով հայտնաբերեց էությունը որպես անձև զանգված Հակառակ կողմում (Տասնմեկի կողմից այնտեղ ուղարկվելուց հետո) և այն հպատակեցրեց և տվեց սարդանման տեսք՝ նմանեցնելով իր մանկության ընկերներին՝ սև այրիներին։ Հոփերը, Ջոյսը և Մյուրեյը հայտնաբերում են Միտք Զավթողի մեկ այլ հատված Կամչատկայի ռուսական հետազոտական հաստատությունում, որտեղ այն ի վերջո ազատվում է և արթնացնում է հաստատության ներսում գտնվող մյուս դեմոգորգոններին:
Չորրորդ եթերաշրջանում բացահայտվում է, որ «Միտք Զավթողը» ձևավորվել և կառավարվել է Հենրի Քրիլի (Վեքնա) կողմից, ով հայտնաբերեց էությունը որպես անձև զանգված Հակառակ կողմում (Տասնմեկի կողմից այնտեղ ուղարկվելուց հետո) և այն հպատակեցրեց և տվեց սարդանման տեսք՝ նմանեցնելով իր մանկության ընկերներին՝ սև այրիներին։ Հոփերը, Ջոյսը և Մյուրեյը հայտնաբերում են Միտք Զավթողի մեկ այլ հատված Կամչատկայի ռուսական հետազոտական հաստատությունում, որտեղ այն ի վերջո ազատվում է և արթնացնում է հաստատության ներսում գտնվող մյուս դեմոգորգոններին:
 
 
2․ Դեմոգարգոններ, դեմոշներ և դեմոչղջիկներ
 
 
Գիշատիչ արարածներ են հակառակ կողմից, որոնք ծառայում են Միտք Զավթողին և կազմում են նրա հարձակման սկզբնական ուժը՝ արյունախում են ունեն սահմանափակ բանականություն։ Դեմոգարգոնները զարգանում են կողինջանման արարածներից, որոնք ինկուբացվում են զոհի մարմնում՝ և աստիճանաբար նմանվում են շերեփուկի, որից զարգանում է դեռահաս ձևը, որը կոչվում է «դեմոշուն», նախքան լրիվ հասունանալը։
Չափահաս դեմոգորգոնը, որին մարմնավորում է Մարկ Շտեգերը, Հոքինսում հայտնվում է այն բանից հետո, երբ պատահաբար բացվեց դեպի հակառակ կողմ տանող դարպասը։ Դեմոգարգոնը կարողանում է ճեղքեր առաջացնել սովորական աշխարհի և հակառակ կողմի միջև։ Դեմոգարգոնը ի վերջո սպանվեց, սակայն ՈՒիլ Բայերսի մեջ ինկուբացված դեմոգարգոնները կարողանում են դուրս գալ արտքաին աշխարհ, որտեղ նրանց հաջողվում է սպանել։
 
Երրոդ եթերաշրջանի ավարտին բացահայտվում է մեկ այլ չափահաս դեմոգարգոնի մասին, որը որպես գերի պահվում էր Կամչատկայի բանտարկյալների ճամբարում, որտեղ պարբերաբար մահապատիժներ էին իրակացվում, որոնց ժամանակ բանտարկյալները սնունդ էին ծառայում հրեշի համար։ Չորրոդ եթերաշրջանում Հոփերը մյուս բանտարկյալների հետ կռվի են բռնվում դեմոգարգոնի հետ։ Հոփերին և Էնզոյին հաջողվում է բոցավառ նիզակով հետ պահել նրան, մինչև Մյուրեյը և Ջոյսը օգնում են փախչել նրանց։ Բանտի ներսում նրանք հայտնաբերում են մի խոիմբ դեմոգարգոնների, ինչպես նաև Միտք Զաբթողի մասնիկ։ Բանտապահների հրաձգությունների ժամանակ դեմոգարգոնները պատահաբար ազատ են արձակվում, բայց Հոփերին և Մյուրեյին հաջողվում է սպանել նրանց։
 
Գոյություն ունեն նաև չղջիկի նման արարածներ, որոնք կոչվում են Դեմոչղջիկներ:Առաջին անգամ ներկայացվում են չորրորդ սեզոնում, երբ Սթիվ Հարինգթոնը անցավ Ուոթերգեյթով՝ Սիրահարների լճի հատակին գտնվող դարպասը, որը բացվեց, երբ Պատրիկ ՄաքՔինին սպանվեց Վեքնայի կողմից: Դեմոչղջիկները հարձակվեցին Սթիվի վրա, բայց նրան պաշտպանեցին Նենսի Ուիլերը, Ռոբին Բաքլին և Էդի Մանսենը: Ավելի ուշ Էդդին նվագեց «Տիկնիկների վարպետը»՝ դեմոչղջիկների ուշադրությունը շեղելու համար, և վերջում սպանվեց նրանց կողմից։ Վեքնայի պարտությունից հետո նրանք կարծես անկենդանացան:
 
 
 
 
3․ Զավթիչի բանակ
 
 
Տերմին Երկրաբնակ էակների համար, որոնց տիրապետում է Միտքա Զավթողը, երկրորդ եթերաշրջանում ՈՒիլ Բայերսը այդպիսի տիրապետման առաջին դեպքն է, մինչև Զավթիչը րի հեռացվում նրա մարմնից։
Երրորդ եթերաշրջանում հեռացված հատվածը սկսում է տիրանալ առնետներին իսկ հետո նաև մարդկանց։ Նրա բոլոր հպատակները սկսում էին ընդունել թունավոր քիմիկատներ, որպեսզի քայքայվելով ֆիզիկական մարմին ստեղծեին Միտք Զավթողի համար՝ Տասնմեկին սպանելու համար։
 
 
 
Էպիզոդիկ դերեր
Առաջին Եթերաշրջան
 
1․
Քրիս Սալիվանը Բենի Համոնդի դերում, Benny's Burgers-ի սեփականատեր և շեֆ խոհարարը ինչպես նաև Հոփերի ընկերը: Նա խնամում է Տասնմեկին նրա փախուստից հետո, սակայն կարճ ժամանակ անց սպանվում է Հոքինս լաբորատորիայի անձնակազմի կողմից:
 
2․
Թոնի Վոնը որպես Ռասել Քոլմանի՝ Հոքինսի միջնակարգ դպրոցի տնօրեն:
 
3․
Չարլզ Լոուլորը որպես Դոնալդ Մելվալդ, Melvald's General Store-ի սեփականատերը, որտեղ աշխատում է Ջոյս Բայերսը:
 
4․
Հյու Հոլուբը որպես Հոքինսի լաբորատորիայի առաջատար գիտնական:
 
5․
Էնդրյու Բենատորը որպես Հոքինսի լաբորատորիայի գիտնական:
 
 
6․
Փիթ Բուրիսը՝ որպես Հոքինսի լաբորատորիայի անվտանգության ղեկավար
 
7․
Ռոբերտ Ուոքեր-Բրանշոուդը որպես Հոքինսի լաբորատորիայի գործակալ, ով ձևանում է իբրև էլեկտրոցանցի աշխատող։
 
 
 
8․
Գլենելեն Անդերսոնը՝ Նիկոլի դերում, Նենսիի, Սթիվի և Ջոնաթանի դասընկերուհին։
 
9․
Սինթիա Բարեթը՝ Մարշա Հոլանդի դերում, Բարբարայի մայրը:
 
10․
Ջերի Թաբսը Դիանա Հոփերի դերում՝ Ջիմի նախկին կինը։
 
11․
Էլ Գրեհեմը՝ Սառա Հոփերի դերում, Ջիմի և Դիանայի դուստրը, ով մահացել է քաղցկեղից:
 
12․
Շոուն Լևին՝ հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերը, հանդես է գալիս որպես դիահերձարանի աշխատող:
 
 
13․
Էմի Սեյմեցը՝ Բեքի Այվսի դերում, Թերիի քույրը, ով խնամում է նրան։
 
 
Երկրորդ Եթերաշրջան
 
1․
Քայ Լ․ Գրին որպես Funshine, Քալիի անձնակազմի անդամ: Կալին նրան անվանում է արջուկ՝ չնայած իր չափսերին ու ուժին։ Նա անձնակազմում ամենատարեցն է։
 
2․
Ջեյմս Լանդրի Հեբերտը որպես Աքսել, Քալիի անձնակազմի ագրեսիվ անդամը։
 
3․
Աննա Ջակոբի-Հերոն՝ Դոթիի դերում, Քալիի անձնակազմի նորագույն հեգնական անդամը:
 
 
 
4․
Գաբրիել Մեյդենը որպես Միք, Քալիի անձնակազմի անդամ: Նա անձնակազմի անդամներից ամենաքիչ ագրեսիվն է և նրանց վարորդն է:
 
5․
Մեթթի Քարդարոփլը՝ Քիթի դերում, նախկինում The Palace Arcade-ի աշխատակից, բայց այժմ աշխատում է Family Video-ում:
 
6․
Մադելին Քլայնը՝ Թինայի դերում, Հոքինսի ավագ դպրոցի աշակերտուհի և Քերոլի ու Վիքիի ընկերուհին:
 
7․
Էբիգեյլ Քոուենը՝ Վիկիի դերում, Հոքինսի ավագ դպրոցի աշակերտուհի և Քերոլի ու Թինայի ընկերը:
 
8․
Կարեն Սիսեյը՝ Սյու Սինքլերի դերում, Լուկասի և Էրիկայի մայրը։
 
9․
Առնել Փաուելը՝ Չարլզ Սինքլերի դերում, Լուկասի և Էրիկայի հայրը։
 
10․
Ահարոն Մունյոզը որպես պարոն Հոլանդ՝ Բարբարայի հայրը։
 
 
11․
Ջո Դևիսոնը որպես տեխնիկ Հոքինսի լաբորատորիայում:
 
12․
Պրյուտ Թեյլոր Վինսը՝ Ռեյի դերում, Հոքինսի լաբորատորիայի տեխնիկ, ով հոսանքահարում է Թերի Այվսին, ինչը նպաստեց նրա հոգեկան վիճակի վատթարացմանը:
 
13․
Ուիլ Չեյզը որպես Նիլ Հարգրով՝ Սյուզանի ամուսինը, Բիլի կենսաբանական և Մաքսի խորթ հայրը։ Նա շատ է վատ է վարվում որդու հանդեպ:
 
 
Երրորդ Եթերաշրջան
1․
Ջոն Վոդկա՝ գեներալ Ստեփանով, ՊԱԿ-ի գեներալ
 
 
 
 
2․
Յասեն Պեյանկովը՝ որպես ռուս գիտնական, ով աշխատում է Ալեքսեյի հետ միասին։
 
3․
Գեորգի Կասաևը որպես ռուս սպա
 
4․
Քերոլայն Արապօղլուն որպես Վինի Քլայն, քաղաքապետ Լարի Քլայնի կինը:
 
5․
Ալլիսա Բրուկը՝ Քենդիսի դերում, քաղաքապետ Լարի Քլայնի քարտուղարուհին:
 
6․
Հոլլի Մորիսը՝ Ջանեթ Հոլոուեյի դերում, Թոմ Հոլոուեյի կինը և Հիդեր Հոլոուեյի մայրը
 
7․
Շանթել Դ․ Քրիսթոֆերը որպես Հոքինսի հոսպիտալի ընդունարանի աշխատակից:
 
8․
Միշա Կուզնեցովը՝ գնդապետ Օզերովի դերում, հեղինակավոր և դաժան խորհրդային ռազմական հրամանատար:
 
 
9․
 
Արթուր Դարբինյանը որպես ռուս գիտնկան Ժարկով, ով աշխատում էր հրամանատար Օզերովի մոտ և մասնագիտացված էր գերիների խոշտանգումների մեջ։
 
10․
Բեթ Ռիսգրաֆը որպես Բիլի Հարգրուվի մայր։
 
11․
Գաբրիելլա Պիզոլոն՝ Սյուզի Բինգհեմի դերում։ Դասթինի ընկերուհին, ում նա հանդիպել է ամառային ճամբարում։ Սյուզին ապրում է իր մորմոն ընտանիքի հետ Սոլթ Լեյք Սիթիում:
 
 
Չորրորդ Եթերաշրջան
1․
Գրեյս Վան Դիենը որպես Քրիսի Քենինգհեմ, Հոքինսի ավագ դպրոցի չերլիդեր, ով սպանվում է Վեքնայի կողմից:
 
 
2․
Ռեգինա Թինգ Չենը որպես տիկին Քելլի, Հոքինսի ավագ դպրոցի հոգեբան:
 
3․
Լոգան Ռայլի Բրուները որպես Ֆրեդ Բենսոն՝ Նենսիի գործընկերը Հոքինսի ավագ դպրոցի թերթում։ Նրան հետապնդում է իր մասնակցությամբ կատարված մահացու ավտովթարի մեղքի զգացումը: Նա սպանվում է Վեքնայի կողմից:
 
4․
Էլոդի Գրեյս Օրկինը որպես Անժելա, Կալիֆորնիայի Լենորա ավագ դպրոցի հանրաճանաչ աշակերտուհի, ով ահաբեկում էր Տասնմեկին: Նա ի վերջո տեղափոխվում է հիվանդանոց այն բանից հետո, երբ Տասնմեկը անվաչմուշկով հարվածում է նրա դեմքին՝ Անժելային 2-րդ աստիճանի ուղեղի ցնցում պատճառելով:
 
5․
Ռոբերտ Էնգլունդը՝ Վիկտոր Քրիլի դերում, մարդ, ով ձերբակալվել էր 1950-ականներին իր կնոջն ու դստերը ենթադրաբար սպանելու մեղադրանքով և այդ ժամանակվանից իր կյանքն անցկացրել է հոգեբուժական հաստատությունում: Քրիլը պնդում է, որ իր ընտանիքը սպանվել էր դևի կողմից, և նրա դեմքը այլանդակված էր այն բանից հետո, երբ բանտում նա փորձել էր ինքնասպան լինել՝ կտրելով իր աչքերը։
 
Քևին Լ. Ջոնսոնը երիտասարդ Վիկտոր Քրիլի դերում
 
6․
Թայներ Ռաշինգը՝ Վիրջինիա Քրիլի դերում, Վիկտոր Քրիլի կինը, ով 1950-ականներին իր դստեր հետ սպանվել է որդու կողմից։
 
7․
Լիվի Բուրչը՝ Էլիս Քրիլի դերում, Քրիլների միակ դուստրը, ով մոր հետ 1950-ական թվականներին սպանվել է եղբոր կողմից։
 
8․
Իրա Էմիքս՝ գործակալ Հարմոն, Սեմ Օուենսի թիկնապահը։ Հարմոնին և գործակալ Ուոլեսին հանձնարարվեց պաշտպանել զինվորականներից Ջոնաթան Բայերսին, Ուիլ Բայերսին և Մայք Ուիլերին: Մահացել է Բայերսների տան վրա հարձակման ժամանակ՝ երեխաներին պաշտպանելով:
 
9․
Քենդրիկ Կրոսը որպես գործակալ Ուոլես, թիկնապահ, որն աշխատում է Սեմ Օուենսի համար: Ուոլեսին, գործակալ Հարմոնի հետ միասին հանձնարարվեց պաշտպանել զինվորականներից՝ Ջոնաթան Բայերսին, Ուիլ Բայերսին և Մայք Ուիլերին: Վիրավորվել և գերի է ընկել Սալիվանի կողմից, որպեսզի բացահայտի Տասնմեկի գտնվելու վայրը։
 
 
 
10․
Օդրի Հոլքոմբը՝ Էդեն Բինգհեմի դերում, Սյուզիի գոթ ավագ քույրը, ով խնամում էր նրան և իրենց մյուս քույր-եղբայրներին։ Արջեյլը սիրահարվում է առաջին անգամ տեսնելով նրան։ Ավելի ուշ բռնվում է Սյուզիի կողմից Արջեյլի պիցցայի ֆուրգոնում մարիխուանա ծխելիս։
 
11․
Էդ Ամատրուդոնը որպես պարոն Հեթչ, հոգեբուժական հաստատության տնօրեն, որտեղ պահվում էր Վիկտոր Քրիլը։
 
12․
Գվիդիոն Լաշլի-Ուոլթոնը Գարեթի դերում, Հոքինսի ավագ դպրոցի «Դժոխքի կրակի» ակումբի անդամ է և Էդդի Մանսենի՝ «Corroded Coffin» խմբի անդամ։ Նա թմբուկահար է։
 
13․
Թրեյ Բեսթը Ջեֆի դերում, Հոքինսի ավագ դպրոցի «Դժոխքի կրակ» ակումբի անդամ է և Էդդի Մանսոնի՝ «Corroded Coffin» խմբի անդամ։ Նա նվագում է էլեկտրական կիթառ։
 
14․
Գրանտ Գուդմանը Freak 1-ի դերում՝ ավագ դպրոցի «Դժոխքի կրակ» ակումբի և Էդդի Մանսենի «Corroded Coffin» խմբի անդամ: Նա նվագում է էլեկտրական բաս կիթառ:
 
15․
Փերիս Բենջամինը որպես Սեմ Օուենսի համար աշխատող գործակալ Սթինսոն։ Նա օգնելում է Հոփերին, Ջոյսին և Մյուրեյին վերադառնալ ԱՄՆ: