«Մասնակից:Salmasteci/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 3.
== Ադինա Փորթեր ==
'''Ադինա Էլիզաբեթ Փորթեր''' ({{lang-en|Adina Elizabeth Porter}}, {{ԱԾ}}) ամերիկացի դերասանուհի է։ Նա առավել հայտնի է Լետտի Մեյ Թորնթոնի դերով [[HBO]]-ի «[[Իրական արյուն]]» (2008–2014) ֆանտաստիկ սարսափ սերիալում, Քենդրա ՋեյմսԻ դերով՝ HBO-ի դրամատիկական [[Լուրեր (հեռուստասերիալ, ԱՄՆ)|Լուրեր]] հեռուստասերիալում (2012–2014) և Ինդրայի դերով՝ [[The CW|CW]]-ի գիտաֆանտաստիկ դրամատիկական [[100 (հեռուստասերիալ)|100]] հեռուստասերիալում (2014–2020 թթ.)։ Նա հետագա ճանաչում ստացավ՝ Սալի Ֆրիմանի, Լի Հարիսի, Բևերլի Հոուփի, Դայնա Սթիվենսի և շերիֆ Բարելսոնի դերերի համար [[FX]]-ի [[Ամերիկյան սարսափ պատմություն]] (2011–ներկայիս) անթոլոգիայի առաջին, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և տասներորդ եթերաշրջաններում։
 
 
== Սյուժե ==
Երրորդ եթերաշրջանը պատմում է անտիկ Սալեմի կախարդների ժամանակաշրջանից փրկվածների մասին, ովքեր ապրում են դպրոցում՝ տիկին Ռոբիշոյի Ակադեմիայում, որը գտնվում է [[Լուիզիանա]]յի Նոր Օռլեան քաղաքում։ Դպրոցի ղեկավարն է Կորդելիա Ֆոքսը ([[Սառա Պոլսոն]]), ով միշտ ապրել է իր մոր՝ Ֆիոնա Գուդի ([[Ջեսիկա Լենգ]]) ստվերի տակ։ Ֆիոնան Սալեմի «Գերագույնն է», մի կախարդ, որը ծնվում է ամեն սերնդում, ունի անսահմանափակ կախարդական կարողություններ, որը կոչվում է «Կախարդության Յոթ Հրաշալիքները»։ Գերագույնը Սալեմի գլուխն է։ Վտանգը թաքնված է Ակադեմիայի ներսում, խորհրդավոր ծառայապետի՝ Սպոլդինգի պատճառով, ով հարաբերությունների մեջ է Ֆիոնայի հետ։ Այդ Սալեմը ղեկավարվում է Կախարդության խորհրդի միջոցով, որի անդամ են կազմում Ֆիոնայի երկար տարիների թշնամի և Կորդելիա կենսաբանական մայր Միրթլ Սնոուն ([[Ֆրենսիս Քոնրոյ]])։
 
Զոյի Բենսոնը ([[Տաիսսա Ֆարմիգա]]) ուղարկվում է ակադեմիա, քանի որ պարզվում է որ նա կախարդուհի է։ Գալու պահին նա հանդիպում է Մեդիսոն Մոնթգոմերիին ([[Էմմա Ռոբերթս]]), ով մանկական տարիքում կինոաստղ է եղել և նախկինում թմրամոլ, կարողանում է տեղաշարժել իրերն իր մտքի ուժով։ Նա նաև հանդիպում է վուդուի տիկնիկ Քուինիի ([[Գաբուրի Սիդիբե]]), ով ունի աֆրո-ամերիկան ծագում, կարողանում է վնասելով իրեն՝ ցավ պատճառել մյուսներին (նա ցավ չի զգում դրանից)։ Վերջապես, նա ծանոթանում է Քլերվոյեն Նենի հետ ([[Ջեմի Բրյուեր]]), ով կարողանում է կարդալ ուրիշների մտքերը։ Մի գիշեր, Զոյին և Մեդիսոնը գնում են երեկույթի, որտեղ հանդիպում են տղաների խմբի՝ Քայլ Սթենսերի ([[Էվան Փիթերս]]) գլխավորությամբ, ում դուր է գալիս Զոյին։ Մեդիսոնը խմբակային բռնաբարության է ենթարկվում տղաների խմբի մնացած անդամների կողմից։ Զայրացած Մեդիսոնը, օգտագործելով իր ուժերը՝ շուռ է տալիս նրանց ավտոբուսը, որի պատճառով բոլորը մահանում են, ներառյալ Քայլը։ Տղաներից երկուսը մնում են ծայրահեղ ծանր վիճակում։
 
Զոյին գնում է հիվանդանոց՝ հուսալով, որ կգտնի Քայլին փրկվածների մեջ, սակայն գտնում է ուրիշ երկուսի։ Որպես վրեժ՝ Զոյին սեքսով է զբաղվում նրանցից մեկի հետ, որի ժամանակ ակտիվացենլով իր կախարդական ուժերը՝ պայթեցնում է նրա ուղեղը։ Որպեսզի քավի իր մեղքերը, Մեդիսոնը Զոյիի հետ գնում են դիարան, մյուս տղաների մարմնի մասերից և Քայլի գլխից հավաքում են նոր տղա, որին հատուկ ծիսակատարության շնորհիվ կյանքի են բերում։ Քայլը վերադառնում կյանք վախեցած և տարօրինակ։ Պարզվում է, որ նրա մայրը սեռական ոտնձգություն է կատարում որդու հանդեպ, որից նա դառնում է հոգեկան անհավասարակշիռ։ Վերակենդանացված մարդու առկայությունն արթնացնում է Միսթի Դեյին ([[Լիլի Ռեյբ]]), ով ունի վերակենդանացնելու հատկություն և տարիներ առաջ վերակենդանացնրել էր ինքն իրեն՝ խայրույկի վրա այրվելուց հետո։ Շուտով Միսթին ընկերանում է Զոյիի հետ և իր վրա է վերցնում Քայլի առողջությունը։
 
Մինչ այդ, Ֆիոնան առանց Սալեմի կորցնում է իր մշտական երիտասարդությունը, ուստի փնտրում է երիտասարդ մնալու տարբեր ուղիներ։ Վուդուի թագուհի, Սալեմի կախարդուհիների վախեմի թշնամի Մարի Լավոն (Անժելա Բեսեթ) գտել է միշտ երիտասարդ մնալու գաղտնիքը՝ պայման կապելով վուդուի սատանա Պապա Լեգբայի (Լենս Ռեդդիք) հետ։ Որպեսզի առավելություն ունենա Մարիի նկատմամբ, Ֆիոնան ազատում է 19-րդ դարի բարձրաշխարհիկ տիկին և սերիական մարդասպան Դելֆինա ԼաԼորիին ([[Քեթի Բեյթս]]), ով ողջ-ողջ թաղվել է Մարիի կողմից այն պատճառով, իր իր սիրեկանին դարձրել էր [[մինոտավրոս]]։ Դելֆինան տարվում է ակադեմիա, սակայն նա գոհ չի լինում ժամանակակից աշխարհից՝ լինելով [[ռասիստ]]։
 
Անցյալը կամաց-կամաց բացահայտվում է. որ Ֆիոնան սպանել էր նախկին Գերագույնին, որպեսզի ինքը լինի հաջորդը։ Միրթլը փորձում է պարզել դա Սպոլդինգի միջոցով, սակայն նա, պաշտպանելով Ֆիոնային, կտրում է իր լեզուն և պահպանում գաղտնիքը երկար տարիներ։ Սպոլդինգը նաև պահում է այն գաղտնիքը, որ Ֆիոնան կարծելով, որ Մեդիսոնն է հաջորդ Գերագույնը՝ կտրում է նրա վիզը։ Զոյին բացահայտում է Սպոլդինգի գաղտնիքները սպանում է նրան, ով դառնում է ուրվական և ապրում Ակադեմիայում": Կորդելիան կուրանում է, քանի որ ենթարկվում է կախարդներին սպանողների կողմից, որոնցից մեկի հետ նա ամուսնացած է։ Միրթլը կասկածվում է Ֆիոնայի կողմից որպես հարձակվող և այրվում է կրակի վրա։
 
Հետադարձ դրվագներն իրենց մեջ ներառում են սերիական մարդասպան Անտառահատի (Դենի Հյուսթոն) մասին պատմությունը, ով սպանվում է 1919 թվականին, ակադեմիայի աշակերտուհիների կողմից։ Դրանից հետո նրա հոգին թափառում է դպրոցի պատերի ներսում։ Նրան ազատում են ժամանակակից ակադեմիայի աշակերտները, ովքեր փորձելով կապվել Մեդիսոնի հոգու հետ՝ ազատ են արձակում նրան իրական աշխարհ։ Անտառահատը սիրավեպ է սկսում Ֆիոնայի հետ։ Ավելի ուշ Միսթին գտնվում է Միթլի մոխրացած դին և կենդանացնում նրան, ով վերադառնում է Սալեմ վրեժխնդրական մտածողությամբ։ Իսկ Մեդիսոնը Զոյիի մեջքի հետևում սիրահետում է Քայլին իսկ Միթլը սպանում է Կախարդների խորհրդի մյուս անդամներին։
 
Լսելով Մարիին, Քուինին միանում է վուդուի կանանց, որի համար նա տալիս է Դելֆինային, ով անդամահատվում և գլխատվում է, սակայն մնում է ողջ՝ իր անմահության պատճառով։ Կորդելիայի ամուսին Հենկը, ով կոտորածներ է անում վուդուի տոհմի նկատմամբ՝ սպանվում է Քուինիի կողմից, ով կրակելով սեփական գլշին՝ սպանում է նրան։ Մարին անհույս միանում է ակադեմիային։ Նենը սպանվում է Ֆիոնայի և Մարիի կողմից, որպեսզի ազատվեն Գերագույնի են մեկ մրցակցից և կատարեն Պապա Լեգբայի նկատմամբ պարտականությունը։ Թաղման ժամանակ Քուինին վերադառնում է բուժված Դելֆինայի հետ, որին կարողանում է օգնել իր նոր ուժերի շնորհիվ։ Դելֆինան և Սպոլդինգը Մարիից ազատվելու համար կտրատում են նրան և շաղ տալիս քաղաքի տարբեր մասերում։
 
Կորդելիան Միրթլի օգնությամբ ազատվում է կուրությունից, ով կրկին կուրացնում է ինքն իրեն, որպեսզի հետ բերի այն ուժերը, որոնք ուներ կույր ժամանակ։ Նոր ուժերը զարգանում են բոլոր կախարդուհիների մոտ։ Քայլ դառնում է Սալեմի «պահապան շունը»։ Մեդիսոնը նաև ազատվում է Միսթիից, փակելով նրան դագաղի մեջ, որպեսզի չմասնակցի Գերագույնի ընտրության մրցույթին, սակայն ազատվում է Քուինիի և Կորդելիայի շնորհիվ։ Լավոյին սպանելուց հետո, Դելֆինան լքում է Քովենը և դառնում իր հին տուն-թանգարանի նոր էքսկուրսաբարը։ Քուինին խղում է իր և Պապա Լեգբայի պայմանը և կրկին դառնում մահկանացու։ Իրենց արյունացի կյաքի պատճառով Մարին և Դելֆինան փակվում են դժոխքում, որտեղ ընդմիշտ ծաղրվում Լեգբայի կողմից։
 
Պարզվում է, որ Ծառահատն է սպանել Ֆիոնային, երբ Կորդելիան տեսնում է նրա մահը։ Զոյին, Մեդիսոնը, Միսթին և Քուինին սպանում են նրան։ Սալեմը սկսում է նոր Գերագույնի որոնումները, արի համար բոլոր աղջիկներն անցնում են Յոթ Հրաշալիքներ թեստը։ կախարդության յոթ հնարքներ, որոնց հաթահարողը դառնում է Գերագույնի նոր սերոնդի սկիզբը։ Զոյին և Միսթին մահանում են, երբ կատարում են տարբեր փորձություններ։ Քուինին դուրս է մնում այն պատճառով, քանի որ փարձում է կյանքի բերել Զոյիին։ Մեդիսոնը խուսափելով մասնակցել մյուս փարձությանը՝ լքում է Սալեմը։ Կորդելիան մտնում է մրցույթի մեջ, որը խորհուրդ է տալիս Միրթլը։
 
Քայլը խեղդում է Մեդիսոնին, քանի որ վերջինս հրաշարվում է վերակենդանացնել Զոյիին։ Կորդելիան հաջողությամբ կատարում է բոլոր յոթ փորձությունները և կենդանացնում Զոյիին։ Նա դառնում է նոր Գերագույնը և դարձնում Սալեմն ավելի հայտնի, հեռարձակվելով հեռուստատեսությունում։ Միրթլը ցանկանում է կրկին այրվել, քանի որ սպանել էր Խորհրդին, որին աղիողորմ համաձայնվում է Կորդելիան։ Զոյին և Քուինին դառնում են նոր Խորհրդի անֆամներ, իսկ Քայլը նոր ծառայապետ։ Կորդելիան Ֆիոնայն գտնում է ողջ, սակայն չորացած քաղցկեղից։ Վերջապես Ֆիոնան և Կորդելիան հաշտվում են։ Այնուհետև Ֆիոնան մահանում է Կորդելիայի ձեռքերում և տեղափոխվում դժոխք՝ Ծառահատի հետ, որտեղ նա նույնպես ծաղրի է ենթարկվում Պապա Լեգբայի կողմից։ Կորդելիան, Զոյին, Քուինին և Քայլը բացում են ակադեմիայի դռները՝ դիմավորելով Սալեմի նոր կախարդուհիներին։