«Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 225.
==== Հայաստանի առաջին հանրապետություն ====
{{Հիմնական հոդված|Հայաստանի առաջին հանրապետություն}}
1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո ռուսական զորքերը աստիճանաբար լքում են [[Հարավային Կովկաս]]ը։ Այնտեղ ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմինները աստիճանաբար ձեռք են բերում ինքնուրույնություն։ [[Առաջին աշխարհամարտ]]ի ընթացքում անկարող լինելով դիմակայել թուրքական հարձակմանը, անդրկովկասյան միությունը փլուզվում է. մայիսի 26-ին [[Կայզերական Գերմանիա]]յի հովանավորությամբ իր անկախության մասին է հայտարարում Վրաստանի ազգային խորհուրդը՝ [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]] և [[Քութայիսի նահանգ]]ների տարածքում։ Մայիսի 27-ին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] օգնությամբ [[Ելիզավետպոլի նահանգ|Ելիզավետպոլի]] ու [[Բաքվի նահանգ]]ներում «Ադրբեջան» անունով պետություն ստեղծելու հռչակագրով հանդես է գալիս թյուրքական [[Մուսավաթ]]ական կուսակցությունը։ Մայրաքաղաքը հռչակվում է [[Ելիզավետպոլ]]ը, քանի որ [[Բաքու]]ն գրավված էր [[բաքվի կոմունա|կոմունիստների]] կողմից։ Մայիսի 28-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը՝ հայոց գավառների վրա։
Երբ 1918 թվականին Կովկասյան լեռներից հարավ ընկած շրջանում ձևավորվեցին երեք պետություններ, նրանցից երկուսի անունները հազարավոր տարիներ կային, իսկ երրորդի անունը՝ Արաքսից հյուսիս և արևմտյան ափով ձգվող նորաստեղծ պետություն։ Կասպից ծովը նորություն էր, ինչպես ինքը՝ պետությունը։ Պետական ​​այս նոր սուբյեկտի անվանումն իրականում փոխառվել է Իրանի հյուսիսարևմտյան նահանգի՝ հնագույն ժամանակներից գործածվող Ատրպատականի անվան պարսկերեն տարբերակից<ref>Ադրբեջանի պատմա-աշխարհագրական զեղծարարությունները՝ հեղ. Ռ.Գալչյան էջ.17</ref>
Մայիսի 28-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը՝ հայոց գավառների վրա։
[[Պատկեր:ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 16.jpg|մինի|ձախից|[[Սարդարապատի հերոսամարտ]]ին նվիրված [[Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր|հուշահամալիր]] Հայաստանի [[Արմավիր]] քաղաքից ոչ հեռու]]
Մինչ այդ, [[Հայոց մեծ եղեռն]]ից հետո նպատակ ունենալով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, 1917 թվականի դեկտեմբեր ամսից թուրքական զորամասերը կարողացել էին գրավել ռուսների ազատագրած տարածքները՝ [[Երզնկա]]ն, [[Էրզրում քաղաք|Էրզրումը]], [[Վան]]ը, [[Բիթլիս]]ը, [[Բայազետ]]ը, և գարնանը ներխուժել էին Արևելյան Հայաստան։ [[Կարս]]ի և [[Գյումրի|Գյումրու]] անկումից հետո թուրքերը ներխուժում են [[Արարատյան դաշտ]]։ [[Մայիսյան հերոսամարտեր]]ի ([[Սարդարապատի հերոսամարտ|Սարդարապատ]], [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ-Ապարան]], [[Ղարաքիլիսայի ճակատամարտ (1918)|Ղարաքիլիսա]]) արդյունքում հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը։ Իր գոյության ընթացքում՝ 1918–1920 թվականներին, Հայաստանում կային բազմահազար գաղթականներ, երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, տարածված էին սովն ու համաճարակները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հայաստան» էջից