«Սուրճ իռլանդական ձևով» (իռլանդերեն՝ caife Gaelach), սրճային խմիչք, որը դասակարգվում է սերուցքային կոկտեյլների շարքին և պատրաստման համար անհրաժեշտ է իռլանդական վիսկի, սև սուրճ, հարած սերուցք և շագանակագույն շաքարավազ։ Ներառված է «Բարմենների միջազգային ասոցիացիայում» (IBA) պաշտոնական կոկտեյլների մեջ՝ «Ժամանակակից դասական» կատեգորիայում (անգլ.՝ Contemporary classics)[1]:

Սուրճ իռլանդական ձևով
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ
 Irish coffee Վիքիպահեստում

Բաղադրություն խմբագրել

  • Տաք սև սուրճ՝ 80 մլ (4 բաժին)
  • Իռլանդական վիսկի՝ 40 մլ (2 բաժին)
  • Շագանակագույն շաքարավազ՝ 1 թեյի գդալ
  • Հարած սերուցք՝ 30 մլ (1½ բաժին)

Պատրաստում խմբագրել

Իռլանդական սուրճ պատրաստելու տարբեր ձևեր և բաղադրատոմսեր կան։ Օրինակ, մոտ 150 սմ³ հատուկ ապակե անոթի մեջ լցնում են տաք սև սուրճ։ Ավելացնում են շաքարավազ և շարունակաբար խառնում այնքան, որ այն ամբողջությամբ մարվի։ Այնուհետև ավելացնում են վիսկի և այն զարդարում հարած սերուցքով՝ տալով «գլխարկի» ձև։ Այս նույն կոկտեյլը, միայն թե տարբեր անվանումներով, կարելի է պատրաստել, վիսկին փոխարինելով կոնյակով կամ մուգ ռոմով։

Պատրաստման ևս մեկ եղանակ՝ շաքարավազը լցնել բաժակի միջ, վրան ավելացնել վիսկի, դնել կրակի վրա մինչև շաքարավազի մարվելը, որից հետո վիսկին կարելի է այրել։ Ավելացնել սուրճ, այնուհետև զգույշ զարդարել սերուցքով։

Մշակույթում խմբագրել

Լարի Նիվենի «Չորրորդ մասնագիտություն» պատմության մեջ կարելի է կարդալ հետևյալը՝

  ...Շատ քիչ ակումբներ կգտնվեն, որտեղ ձեռքի տակ ունեն բոլոր անհրաժեշտ պարագաները իռլանդական ձևով սուրճ պատրաստելու համար։ Անհրաժեշտ են՝ հարած սերուցք և աղացած սուրճ, սառնարան, խառնիչ, կորացված ութնյակի ձևով հատուկ ապակե ամաններ, տողանի էլեկտրական սալիկ և ամենաթանկարժեքը՝ մեծ տեղ վաճառասեղանի համար, որպեսզի տեղավորենք այդ ամենը։ Սովորում ես անընդհատ ձեռքիդ տակ պահել պատրաստ բաժակները, իսկ դա նշանակում է, որ օգտագործում ես յուրաքանչյուր ազատ րոպեն, որ նրանց մեջ շաքարավազ լցնես...  

Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմի 2-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում օգտագործվում է իռլանդական սուրճը` աֆրոդիզիակ կանանց համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт Международной ассоциации барменов». коктейли Современная классика (անգլերեն). iba-world.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 9 марта 2017 года-ին.

Արտաքին հղումներ խմբագրել