Սուրեն Գևորգի Խոջումյան (, Երևան), հայ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Սուրեն Խոջումյան
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Խոջումյանը ծնվել է 1923 թվականին Երևան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է 1939 թվականին՝ թիվ 29 միջնակարգ դպրոցում և ընդունվել բժշկական ինստիտուտ, որն էլ ավարել է 1943 թվականին և օգոստոսին զորակոչվել բանակ[1]։ Եղել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում, որտեղ էլ նշանակվել է 31-րդ առանձին գնդի բուժսանծառայության պետ։ Հետոագայում տեղափոխվել է 45-րդ բանակի 261-րդ հրաձգային դիվիզիայի 278 հրաձգային գունդ, այնուհետև՝ № 809 հրետանային գունդ։

1945 թվականին եղել է 89-րդ հրաձգային դիվիզիայի ուսումնական գումարտակի բժիշկ։ Նույն թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1946 թվականին նշանակվել է Անդրկովկասի զինվորական օկրուգի սակրավորների գումարտակի բժիշկ։

1946 թվականի դեկտեմբերին կապիտան Խոջումյանը զորացրվել է[2]։

Պարգևատրվել է մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 100
  2. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 101։