Սուրեն Բոգդասարով
Սուրեն Պետրոսի Բոգդասարով (մայիսի 10, 1920, Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան - սեպտեմբերի 13, 2009, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ծանրամարտիկ և մարզիչ, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (1947)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1957)։ «Կարմիր աստղի» շքանշանի ասպետ։
Սուրեն Բոգդասարով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիչ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 10, 1920 |
Ծննդավայր՝ | Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 13, 2009 (89 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Կենսագրություն խմբագրել
Սուրեն Բոգդասարովը ծնվել է 1920 թվականի մայիսի 13-ին Տաշքենդում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 13 տարեկան հասակում։ 1947 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր թեթև քաշային կարգում (մինչև 67,5 կիլոգրամմ)։
1954 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղվել է մարզչական գործունեությամբ Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ)։ 1956-1966 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի մարզչական շտաբի կազմում։ Սուրեն Բոգդասարովի ամենահայտնի աշակերտը Հռոմի Օլիմպիական խաղերի (1960) չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վլասովն էր։
Հետագայում Սուրեն Բոգդասարովին ճանաչում է բերել նաև հրապարակախոսական և գրական գործունեությունը։ Տարիներ շարունակ նա վարել է հեղինակային սյունակ «Ֆիզկուլտուրա և սպորտ» ամսագրում, որտեղ քարոզել է առողջ ապրելակերպ և խորհուրդ տվել ֆիզիկական ուժի զարգացման համար իր կողմից մշակված վարժանքների համալիրներ[1]։ 2003 թվականին լույս է տեսել նրա «Ծեր մարզչի գրռումները» (ռուս.՝ «Записки старого тренера») ինքնակենսագրական գիրքը[2][3]։
Մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Մոսկվայում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Сурен Богдасаров возобновляет свои уроки
- ↑ «Отрывки из книги «Записки старого тренера» (часть первая)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-24-ին։ Վերցված է 2019-07-07
- ↑ «Отрывки из книги «Записки старого тренера» (часть вторая)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-26-ին։ Վերցված է 2015-09-26