Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Այվազյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Այվազյան (1920, Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 1982), հայազգի բժիշկ։

Սուրեն Ալեքսեյի Այվազյան
Ծնվել է1920
ԾննդավայրՍտեփանավանՀայդարբեկ
Մահացել է1982
Մասնագիտությունբժիշկ

Ծնվել է 1920 թ․ Ստեփանավանի շրջանի Հայդարբեկ (Սվերդլով) գյուղում։ 1927-1938 թթ. սովորել է Թբիլիսիի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի բժշկական ինստիտուտում, և 1942 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ Նույն թվականին անցել է զինվորական ծառայության և մասնակցել Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի տարբեր հատվածներում մղվող մարտերին։

1942-1943 թթ. եղել է 106-րդ առանձին լեռնահրաձգային ալպինիստական ջոկատի և 42-րդ զրահագնացքների դիվիզոնի ավագ բժիշկը։

Պատերազմի ավարտից հետո որպես ավագ բժիշկ ծառայել է սովետական բանակում։

1957-1970 թթ. աշխատանքի է անցել Հունգարիայում՝ սկզբից որպես նևրոպաթոլոգ, ապա՝ բժշկական ստորաբաժնի հրամանատար։

1970 թ. հիվանդության պատճառով զորացրվել է, սակայն մինչև 1982 թ. որպես նևրոպաթոլոգ աշխատել է Երևանի կենտրոնական ուսանողական պոլիկլինիկայում։

Սուրեն Այվազյանը մահացել է Երևանում, 62 տարեկան հասակում։

Սուրեն Այվազյանը պարգևատրվել է մեկ տասնյակ մեդալներով և արժանացել Հայկական ՍՍՀ վաստակավոր բժշկի բարձր ու պատվավոր կոչման։