Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նովոշախտինսկ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի, ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Նովոշախտինսկի գործակալությանը[1]։

Սուրբ Նիկողայոս եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆովոշախտինսկ
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Եկեղեցին 2015 թվականին
Զանգակատուն-մատուռը
Տեսարան զանգակատան հյուսիսային մասից


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Եկեղեցու հասցեն` 346907, Ռուսաստան, Ռոստովի մարզ, քաղաք Նովոշախտինսկ, Կարլ Մարքսի փողոց, տուն 50[2]։

Պատմություն խմբագրել

Ծուխը կազմավորվել է 2000 թվականին Նովոշախտինսկ քաղաքի բնակիչների նախաձեռնությամբ։ Քաղաքային իշխանությունները ծուխը և եկեղեցին կազմակերպելու համար փոխանցել են Նովոշախտինսկ քաղաքի Զապադնի ավանի ակումբի շենքը[3]։ Այս վայրում էլ կառուցվել է Նիկողայոս Հրաշագործ տաճարը։ Այն կառուցվել է հանուն Սքանչելագործ հայրապետ, եկեղեցու ամենասիրված սրբերից մեկի` Նիկողայոս Զմյուռնացու (Նիկողայոս Հրաշագործ)։

Եկեղեցու կողմնասեղաններից մեկը նվիրված է պետերբուրգցի արդարակյացուհի Քսենյա Պետերբուրգցուն։ Եկեղեցական բակում գտնվում է առանձին կանգնած զանգակատուն-մատուռը[4]։

2008 թվականից Նիկողայոս Հրաշագործ եկեղեցու վանահայրն է երեց Վլադիմիր Իգորևիչ Օսյակը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новошахтинск. Церковь Николая Чудотворца.
  2. Церковь Николая Чудотворца (Новоша́хтинск)
  3. «Приход храма святителя Николая г. Новошахтинска». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Новошахтинск. Часовня при храме Святителя Николая Чудотворца.
  5. «Духовенство Новошахтинского округа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել