Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցի

Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցի (թուրքերեն՝ Büyükdere Surp Hripsimyants Kilisesi), հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանի Բյույուքդերե թաղամասում[1]։

Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍարըյեր և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Եկեղեցին կառուցել են Գևորգ և Կարապետ Կարաքեհյա եղբայրները։ Այն օծվել է 1848 թվականին։ 1886 թվականին եկեղեցու շենքը վերակառուցվել է, որի արժեքը կազմել է 15000 արծաթե քուրուշ (150 ոսկի լիրա

Եկեղեցին վնասվել է 1894 թվականի Ստամբուլի երկրաշարժի արդյունքում։ 1927 թվականին այն վերանորոգվել է Աբրահամ փաշա Երամյանի միջոցով, ավելացվել է զանգակատունը։ Եկեղեցին տարբեր ժամանակներում կրկին վերանորոգվել է։ Վերջին վերանորոգման աշխատանքներից հետո վերաբացումը տեղի ունեցավ 2022 թվականի փետրվարին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Surp Hripsimyants Ermeni Kilisesi, Büyükdere» (թուրքերեն). Kültür Envanteri. Վերցված է 2024 թ․ հունվարի 29-ին.
  2. «Surp Hripsimyants Ermeni Kilisesi açıldı». Sarıyer (թուրքերեն). 2022 թ․ փետրվարի 25. Վերցված է 2024 թ․ հունվարի 29-ին.