Սուրբ Հովհանննես եկեղեցի (Արգավանդ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում՝ մարզկենտրոնից 13 կմ դեպի հարավ-արևելք Արգավանդ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում, 1800-ական թվականներին, սակայն Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է։ 1960 թվականին եկեղեցու ավերակների տեղը կառուցվել է մատուռ։
Սուրբ Հովհանննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Արգավանդ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 19-րդ դար |
2008 թվականի դրությամբ մատուռը կիսավեր վիճակում էր։ 2008 թվականից հետո վերակառուցվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին Ուկրաինահայ Հայկ Մովսիսյանի աջակցությամբ, որի հոր պապը եղել է Տ. Պողոս քահանան, ով Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայրն էր։ Եկեղեցին կառուցվեց ի հիշատակ Միասնիկ և Եպրաքսյա Մովսիսյանների։
2009 թվականի նոյեմբերի 14-ին եկեղեցին օծվեց, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի։ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եկեղեցու կառուցման բարերարին պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանով։
Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Մովսես քահանա Աշուրյանը։
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում (չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Արմավիրի մարզի եկեղեցիների և վանքերի ցանկ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արգավանդի Սուրբ Հովհաննես Եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.