Սուրբ Կարապետ եկեղեցի (Ջանֆիդա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։

Սուրբ Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՋանֆիդա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը21-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված21-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Ջանֆիդա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 2010[2] թվականին։ Գմբեթավոր տիպի եկեղեցի է կառուցված տուֆ տեսակի քարից։

Եկեղեցին կառուցվել է բարերար Կարապետյան եղբայրների կողմից։ Բարերարները եկեղեցին կառուցել են ի հիշատակ իրենց ծնողների։

2014 թվականի մայիսի 10-ին եկեղեցին օծվել է Արմավիրի թեմի Առաջնորդ Տ. Սիոն Եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և ՀՀ ԶՈՒ հոգևոր Առաջնորդի՝ Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետի՝ Տ. Հովնան Եպսիկոպոս Հակոբյանի մասնակցությամբ։

Եկեղեցին մինչև 2016 թվական սկիզբ չի ունեցել հոգևոր հովիվ, որից հետո եկեղեցու հոգևոր հովիվն է դառնում Տեր Արիս քահանա Խաչատրյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ջաֆիդայի Սբ. Կարապետ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Օծվեց սահմանամերձ Ջանֆիդա գյուղի Ս. Կարապետ եկեղեցին».

Արտաքին հղումներ խմբագրել