Սուրբ Երրորդություն եկեղեցի (Չերնեցով)

եկեղեցի Չերնեցովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Երրորդություն եկեղեցի (ռուս.՝ Троицкая церковь), եկեղեցի ՌԴ Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի  Չերնեցով խուտորում։ Ներկայումս չի գործում և գտնվում է կիսաքանդ վիճակում։ Տաճարի նախնական տեսքի մասին պատկերացում կարելի է ստանալ միայն արխիվային նյութերով։

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՉերնեցով (Կրասնի Սուլինի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմDon Eparchy?
Հիմնական ամսաթվերը1882
Հիմնադրված1882
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ժամանակակից Չերնեցովում տաճարը խնդրում էին կառուցել դեռևս 1877 թվականին, երբ հողատեր Սեմյոն Դանիլովիչ Սոկոլովը Չերնեցովսկի գյուղի համայնքի հանձնարարությամբ խնդրագիր էր ուղարկել Դոնի թեմ՝ «եկեղեցի կառուցելու թույլտվության մասին» (այս գյուղում)։ Համաձայն Կամենսկու գործակալ Ի. Պաշինսկու զեկուցագրի՝ տվյալ խնդրանքը սկզբում չի բավարարվել։ Սակայն չորս տարի անց, 1882 թվականին, Սուրբ Երրորդություն տաճարը կառուցվեց ծխականների գումարով։ Հաշվեցուցակում նշվել էր, որ շենքը քարե էր, ուներ զանգակատուն (որի երկրորդ հարկը՝ փայտե), տանիքը պատրաստված էր փայտից և ծածկված էր երկաթե թերթերով[1]։ 1882 թվականի հոկտեմբերին Սրբազան Սինոդը հաստատել է եկեղեցու ծառայողների կազմը՝ քահանա, դպիր, նշխարաթուխ։ 1885 թվականի դեկտեմբերի 3-ից աշխատանքն է սկսել եկեղեցական-ծխական դպրոցը[2]։

Խորհրդային իշխանության ժամանակ տաճարի զանգակատունը ոչնչացվեց, գմբեթները նետվեցին ցած, և տաճարը երկար ժամանակ օգտագործվել է որպես հացահատիկի շտեմարան։ Տաճարի դիմաց կառուցվել է Չերնեցովի գյուղական մշակույթի տունը, որի պատուհանները մեր օրերում նայում են Սուրբ Երրորդության եկեղեցուն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «х. Чернецов Свято-Троицкий храм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  2. Кириллов А. А. Донская епархия в ее настоящем положении (По статистическим данным 1896 года). — Новочеркасск: Донская типография, 1896. — С. 30.
  3. Свято-Троицкий храм

Գրականություն խմբագրել

  • Кудрявцев, В. Троицкая церковь поселка Чернецевского / В. В. Кудрявцев // Сулинская земля: страницы истории. — Ростов н/Д., 1999. — С.143-146.
  • Мякинченко, В. Троицкая церковь поселка Чернецовского / В. А. Мякинченко // Сулин и сулинцы: слов. — справ. — Красный Сулин, 2002. — С.99.