Սուրբ Գևորգ եկեղեցի (Այգեշատ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում, կառուցվել է 19-րդ դարի 1854 թվականին, գյուղացիների ջանքերով։

Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱյգեշատ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ճարտարապետական ոճմշակութային հուշարձան Հայաստանում
Հիմնադրված19-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Եկեղեցու առաջին քահանան է եղել Տ. Եփրեմը, որին հաջորդել է Տ. Ղևոնդը, ով եղել է Տ. Եփրեմը որդին։

Ըստ վկայությունների եկեղեցին իր կառուցման օրվանից մինչև խորհրդային տարրները եղել է գործող եկեղեցի և ակտիվորեն կատարել է բոլոր եկեղեցական ծիսակատարությունները, իսկ խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է և օգտագործվել է որպես պահեստ։

Ժամանակի ընթացքում եկեղեցին բավական վնասվել էր, և կանգուն էր մնացել միայն պատերը։

2005 թվականին Ռուբեն Ցոլակի Գրիգորյանի աջակցությամբ ով Այգեշատ գյուղի նախկին գյուղացիներից է, եկեղեցին վերակառուցվում է։

2007 թվականին եկեղեցին վերաօծվում է ձեռամբ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի։

Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է` Տեր Մաշտոց քհն. Ստեփանյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Այգեշատի Սբ. Գևորգ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.