Սուրբ Աստվածածին տաճար (Գոլուբինկա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին տաճար (ռուս.՝ Храм Покрова Пресвятой Богородицы), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանի Գոլուբինկա խուտորում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի թեմի Ուստ-Դոնեցկի գործակալությանը։

Սուրբ Աստվածածին տաճար
ռուս.՝ Храм Покрова Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԳոլուբինկա (Բելոկալիտվինսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1888
Հիմնադրված1888
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն` ՌԴ, Ռոստովի մարզ, Բելոկալիտվինսկի շրջան, Գոլուբինկա խուտոր։

Պատմություն խմբագրել

Ռոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանի Գոլուբինկա խուտորի Սուրբ Աստվածածին տաճարը կառուցվել է 1888 թվականին։ Նոր եկեղեցին կառուցված է եղել փայտից, նույն շինության մեջ եղել է նաև զանգակատուն։

Սուրբ Աստվածածին տաճարի ճարտարապետական համալիրը բաղկացած է եղել տաճարի շենքից, եկեղեցական-ծխական դպրոցի շենքից և եկեղեցական պահակակետից։ Դպրոցի շենքը ևս եղել է փայտե, կանգնած է եղել քարե հիմքի վրա և ծածկված է եղել երկաթով։ Եկեղեցական-ծխական դպրոցը նախատեսված է եղել 60 աշակերտի համար։ Եկեղեցական-ծխական խառը դպրոցը, որը կառուցվել է 1888 թվականին, 1910 թվականին դարձել է օրիորդաց։ 1897 թվականին խուտորում գոյություն է ունեցել նաև ծխական ուսումնարան։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Սուրբ Աստվածածին տաճարը փակվել է։ Տաճարի շենքը օգտագործվել է որպես հացահատկի պահեստ։

Ծիսակատարությունները Սուրբ Աստվածածին տաճարում վերսկսվել են Հայրենական մեծ պատերազմից հետո։ 1997 թվականին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է փայտե շենքը։ Ծիսակատարություններ իրականացնելու համար տեղի ուղղափառ համայնքին հատկացվել է դպրոցի հին շենքը։ Ծխականներն այն վերակահավորել են աղոթքի տան։

Ներկայումս Սուրբ Աստվածածին աղոթատանը կատարվում են ծիսակատարություններ։ Իշխող հովվապետի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 115 հրամանով ծխի հովիվ է դարձել Ռոստովի թեմի կղերական, քահանա Միխայիլ Դեգտյարյովը։ Գործող աղոթքի տան շենքը նորոգվել է. լիովին վերանորոգվել է տանիքը, փոխվել են դռները, տեղադրվել են նոր պատուհաններ, փոխարինվել է աղոթքի տան մուտքի վերևի խաչը, տանիքին տեղադրվել է խաչով փոքր գմբեթ։

Հոգևորականներ խմբագրել

Տաճարի վանահայր` երեց Միխայիլ Դեգտյարյով

Տոներ խմբագրել

Սուրբ Աստվածածնի տոն` հոկտեմբերի 14-ին (նոր տոմարով)

Գրականություն խմբագրել

  • Кирсанов Е. И. Православный Тихий Дон. М.: Держава, 1997.

Արտաքին հղումներ խմբագրել