Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սարդարապատ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[2], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՍարդարապատ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1882
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1882
17 մետր
Երկարություն33 մետր
Լայնություն17 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Surb Astvatsatsin Church, Sardarapat Վիքիպահեստում

Սարդարապատի Սուրբ Աստվածածին եկեղեցիու կառուցումը սկսվել է 1865 թվականին գյուղի բնակիչների նախաձեռնությամբ, որը ավարտվել է 1882 թվականին։

Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցված է տուֆ տեսակի քարից նրա չափսերն են (33 x 17) մետր։ Եկեղեցու ներսում կա թաքստոցներ, որոնք գտնվում են խորանի վերևի մասում։

Այդ թաքստոցում է մնացել Հովհաննես Բաղրամյանը երբ վիրավորվել է հերոսամարտում։

Ըստ ավանդությունների այդ թաքստոցում Հովհաննես Բաղրամյանը երբ վիրավորվել է նրան բուժել են գյուղի տատիկները։

Կան տեղեկություններ որի համաձայն եկեղեցու կառուցման համար բերված գերանները եղել են Արևմտյան Հայաստանից` Սարիղամիշից։

Գյուղացիների հիշատակումների համաձայն Խրիմյան Հայրիկը այս եկեղեցում պատարագ է մատուցել։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին գործել է մինչև 1937 թվականը, որից հետո փակվել է և վերածվել է պահեստի։

Եկեղեցին վերանորոգվել է Նահապետ Գևորգյանի նյութական աջակցությամբ, իսկ 2010 թվականին նոյեմբերի 1-ին եկեղեցին վերաօծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհել է ԳևորգյաններինՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշան։

Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Սարգիս քհն. Խլղաթյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Սարդարապատի Սուրբ Աստվածածին եկեղեցի». web.archive.org. 2021 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.