Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կագալնիցկայա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կագալնիցկայա գյուղում[1]։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Պեսչանոկոպսկի գործակալությանը։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿագալնիցկայա և Կագալնիցկի շրջան
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ
kagalnik.cerkov.ru
Արտաքին պատկերներ
Եկեղեցու լուսանկարը

Հասցեն` Ռոստովի մարզ, Կագալնիցկի շրջան, Կագալնիցկայա գյուղ, Գորկու փողոց, 38։

Պատմություն խմբագրել

Ներկայիս ծխի պատմությունն սկսվել է 1991 թվականին։ Սկզբնապես ծիսակատարությունները ժամանակավորապես կատարվել են այլ շենքում։ Տաճարի ներկայիս շենքը վերականգնվում էր 1994 թվականի հրդեհից հետո։ Դա մի մեծ տուն էր, որի կենտրոնում չորս հենասյուների վրա տեղադրված էր խաչով մետաղյա գմբեթ։ Դրան էր կցված էր աջ գավիթը, որի միջոցով մտնում էին տաճար։

Ծխի առաջին հովիվը եղել է քահանա Նիկոլայ Կարկիշչենկոն։ Նրա օրոք է բացվել ծուխը և ստեղծվել ծխական համայնքը։ Նրա ջանքերով են սկսվել տաճարի վերականգնումն ու վերակառուցումը, այն բերվել է տաճարների համար ընդունված տեսքի։ Նախագծային աշխատանքները կատարել է Կագալնիցկի շրջանի ճարտարապետ Վ. Վ. Պոպովը։ Վերանորոգման և շինարարական աշխատանքները կատարել են ծխի անդամներն ու Կագալնիցկայա գյուղի բնակիչները իրենց իսկ նվիրատվություններով։ Հիմնական շենքի ամբողջական վերակառուցումը, խորանի, ձախ կողմնասեղանի կցակառուցումը և այլ աշխատանքներ կատարել է Վ. Լ. Ավդեևը։ 2004 թվականին տաճարը ստացել է ներկայիս տեսքը։ Տաճարին կից գործում է կիրակնօրյա դպրոց։

Այժմ Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայրն է քահանա Միխայիլ Ալեքսանդրովիչ Միրոշինը[2]։

Տաճարը բաց է ամեն օր ժամը 8-ից մինչև 16-ը։ Ժամերգությունները տաճարում մատուցվում են կիրակի և տոն օրերին։ Երեկոյան ժամերգությունը կատարվում է ժամը 15-ին, պատարագը` ժամը 9-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել