Սուտ մատնություն, ըստ քրեական իրավունքի, քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին հանցագործության կատարման մասին կամ որևէ կոնկրետ անձի հանցագործության կատարման մասին ակնհայտ կեղծ տվյալների հաղորդումը։ Հանցակազմն առկա է, եթե սուտ մատնողը գործում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն գիտակցում է, որ բացահայտ կեղծ տվյալ է հաղորդում։

Հանցակազմ չի պարունակում անձի բարեխիղճ մոլորությամբ արված հաղորդումը, ինչպես նաև իրավունքների հանցավոր խախտման մասին իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի անհիմն բողոքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 201