Սուբլիմում, բյուրեղական նյութի անցումը գազային վիճակի՝ առանց հալվելու (հեղուկանալու)։ Սուբլիմումը I կարգի ֆազային փոխարկում է, տեղի է ունենում ջերմության կլանումով (սուբլիմման ջերմություն)։ Պինդ նյութը կարող է սուբլիմվել ջերմաստիճանի և ճնշման այն ողջ միջակայքում, որում հնարավոր է պինդ և գազային ֆազերի համատեղ գոյությունը։ Սուբլիմման ջերմության, պինդ նյութի վրա նրա հագեցած գոլորշիների ճնշման և ջերմաստիճանի կապն արտահայտվում է Կլապեյրոն-Կլաուզիուսի հավասարումով։ Սուբլիմումը կիրառում են նյութերը (յոդ, նավթալին և այլն) մաքրելու, բալիստիկ և տիեզերական հրթիռների աէրոդինամիկական շիկացումը կանխելու համար (հրթիռի գլխամասը պատում են սուբլիմվող նյութի պաշտպանիչ շերտով)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175