«Սոցիալիստական արշավ», խորհրդային շրջանի հնգօրյա (հետագայում՝ երկօրյա) թերթ Հայաստանում։ Հանդիսացել է ՀԱՄԽ և Արհմիությունների կենտրոնական վարչությունների օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1930—31-ին, Երևանում։ խմբագիր՝ Ե․ խոջամիրյան (սկզբում՝ խմբագրական կոլեգիա)։

Հաջորդել է «Աշխատանք» (Երևան) թերթիին։

Խորհրդային գաղափարախոսության դիրքերից փորձել է նպաստել բանվորների քաղաքական և մշակութային դաստիարակության գործում, արհմիությունների դերի բարձրացմանը, լուսաբանել սոցմրցության և հարվածային շարժման ընթացքը Խորհրդային Հայաստանում, ներկայացնել առաջավոր համարվող ձեռնարկությունները, ընդհանրացրել դրական փորձը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 34