Սոցիալական մարքեթինգ

Սոցիալական մարքեթինգ տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1970 թվականին։ Այն նշանակել է մարքեթինգի սկզբունքները կիրառել սոցիալական խնդիրների լուծման և սոցիալական գաղափարների կիրառմանն աջակցելու նպատակով։

Սոցիալական մարքեթինգը մասնագիտական ճյուղ է մարքեթինգի ասպարեզում, որը կարելի է սովորել և որում կարելի է հմտանալ։ Սոցիալական մարքեթինգը նպատակ ունի, ինտեգրելով մարքեթինգային հասկացությունները, ազդել անհատների և հասարակության խմբերի վարքագծի վրա այնպես, որ դա բերի ընդհանուր հասարակության բարելավմանը։

«Ամանատ» կոորպորատիվ ֆոնդը սոցիալական մարքեթինգը սահմանում է հետևյալ կերպ. «Սոցիալական մարքեթինգը մարքեթինգային գործիքների և միջոցների օգտագործումն է (ինչպիսիք են մարքեթիգային հետազոտությունները, ռազմավարական պլանավորումը, գովազդը և հասարակության հետ կապերը).

  • կարևոր սոցիալ-նշանակության վերափոխումների իրագործման համար,
  • սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման համար,
  • ոչ կոմերցիոն կազմակերպությունների ամրապնդման համար։»

Սոցիալական մարքեթինգը.

  1. օգնում է հասանելի դառնալ թիրախային շուկայի համար
  2. օգնում է համապատասխանեցնել ձեր «ուղերձը» թիրախային խմբի պահանջներին
  3. ստեղծում է ավելի մեծ ու երկարաժամկետ վարքային փոփոխություն։

Իրականում սոցիալական մարքեթինգով զբաղվող մասնագետները իրենց առջև դնում են հետևյալ խնդիրները՝

  • Իրազեկել և հետաքրքրություն ստեղծել,
  • Փոխել մոտեցումներն ու պայմանները,
  • Մոտիվացնել մարդկանց ուզելու փոխել իրենց վարքագիծը,
  • Ոգեշնչել մարդկանց գործելու,
  • Խոչընդոտել վատթարացումը։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • «Маркетинг в социальной сфере: Методические указания»,2005 թ., Белоусова Л.А.