Սոցիալական զարգացում, հասարակական հարաբերությունների, պրոցեսների և անձնավորության կատարելագործման բնութագիրը։ Սոցիալական զարգացումը հենվում է գիտատեխնիկական․, տնտեսական և արտադրական․ առաջադիմության վրա, սակայն չի հանգում դրանց։ Սոցիալական զարգացման ուղղակի բխեցումը գիտության, տեխնիկայի, արտադրության զարգացման աստիճանից հատկապես բուրժուական ֆուտուրոլոգիային բնորոշ տեխնիցիստական մոլորություն է։ Սոցիալական զարգացման ցուցանիշների համապարփակ համակարգ դեռ չի մշակված։ Սոցիալական զարգացման ցուցանիշները (օրինակէ աշխատանքից բավարարվածությունը), պետք է ընդգրկեն ոչ միայն անձնավորության սոցիալ վիճակի օբյեկտիվ բնութագրերը, այլև հենց վերջիններիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 22