Սովկինո (կինոթատրոն, Եկատերինբուրգ)

Սովկինո (ռուս.՝ Совкино́, մինչև հեղափոխությունը՝ «Լորանժ»), Եկատերինբուրգի առաջին կինոթատրոնը։

Լորանժ, 20-րդ դարի սկիզբ
Սովկինո, 1920-ական թթ. սկիզբ
Սվերդլովսկի պետական ակադեմիական երաժշտական կոմեդիայի թատրոն, 2009 թ.

1909 թվականին[1] (այլ տվյալներով՝ 1907 թվականին[2]) ֆրանսիացի Կայ Լորանժը Պ. Ի. Պևինի տանը բացել է Եկատերինբուրգում առաջին ստացիոնար կինոթատրոնը` «Լորանժը», որը 1913 թվականից հետո տեղափոխվել է սեփական տարածք, որը կառուցվել է Առևտրային ժողովի կողմից Գլխավոր և Վոզնեսենսկու պողոտաների խաչմերուկի հակառակ անկյունում[3] ճարտարապետ Կ. Ա. Պոլկովի նախագծով[4]։

Այն մոդեռն ոճի շենք էր, անհրապույր, բայց ներսում հարմարավետ էր, ուներ բեմահարթակ, որտեղ հանդես էր գալիս նվագախումբը[5]։

Հեղափոխությունից հետո կինոթատրոնը սեփականաշնորհել է «Սովկինո» բաժնետիրական ընկերությունը։ Շինության մոտ էր գտնվում կոմերցիոն ժողովը, նախահեղափոխական տարիների հեղինակավոր կառույցներից մեկը, ապա՝ Հոկտեմբերյան հեղափոխության տունը, 1933 թվականից` Սվերդլովսկի երաժշտական կոմեդիայի թատրոնը։ 1962 թվականին երկու շենքերը կառուցվել են մեկ ապակե ճակատով կորպուսով (ճարտարապետ՝ Պյոտր Դեմինցև)[6]։

2006 թվականին միավորվել է «Սալյուտ» կինոթատրոնին[7]։

2007 թվականի հունիսի 6-ին կինոթատրոնը փակվել է՝ Սվերդլովսկի պետական ակադեմիական երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավարության որոշմամբ՝ թատրոնի տարածքն ընդլայնելու համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энциклопедия Екатеринбурга: Хронология(չաշխատող հղում)
  2. «12. Разработка познавательной экскурсии с элементами анимации «Екатеринбург театральный». | «Образование Урала»Պատկեր։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  3. Путешествie въ Екатеринбургъ. Дом П. И. Певина
  4. Исаева Ю. С. Модерн как стиль архитектуры и дизайна интерьера | Быстрова Татьяна об имидже, философии дизайна, архитектуреՊատկեր:
  5. Н. Н. Бердников. Город в двух измерениях. От «Марса» до «Космоса»
  6. Екатеринбург — 1996. Привет из Екатеринбурга
  7. «JustMedia: Возвращение «Лоранжа»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  8. «Сегодня в Екатеринбурге исчезнет часть истории». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.