Սոմատոգրաֆիա (հունարեն՝ soma - մարմին և հունարեն՝ grapho - գրում եմ), տարբեր դիրքերում և կեցվածքներում, մարդու կողմից աշխատանքային գործառույթների կատարման և տարբեր տեխնիկայի ու սարքավորումների հետ մանիպուլյացիաների ժամանակ մարդու մարմնի սխեմատիկ պատկերման կիրառական մեթոդների ամբողջությունը։

Անհատական համակարգչով աշխատող մարդու մարմնի դիրքի սոմատոգրաֆիկ պատկեր

ՆկարագրությունԽմբագրել

Սոմատոգրաֆիայի հիմնական գործնական խնդիրը դիզայներներին և կոնստրուկտորներին մարդկային կազմվածքի մասին այն տեղեկության հաղորդումն է, որն անհրաժեշտ է աշխատավայրի նախագծման, դրա ձևի, կառուցվածքի և չափերի որոշման համար։ Այս տեղեկատվությունը առանցքային բնույթ ունի աշխատավայրի կազմակերպման, աշխատավայրի օպտիմալացման, աշխատանքային գործունեության անվտանգության ապահովման, տեխնիկայի սպասարկման հարմարավետության և նրա շահագործման հարմարավետության համար[1][2]։

Սոմատոգրաֆիան հենվում է մարդու անատոմիայի և մարդաչափության վրա։ Դրանց հիման վրա այն ստեղծում է ուրվագծային պատկերների համակարգեր, որոնք նեկայացնում են մարդու կմախքի ընդհանուր դիրքը երեք չափումներով՝ այն հանգեցնելեվ այսպես կոչված տեխնիկական կանոնի։ Նման սխեմայի արդյունքը պարզեցված տեսք ունի, սակայն այն պետք է համապատասխանի անատոմիայի բոլոր սկզբունքներին[2]։ Որպես կանոն, սոմատոգրաֆիական պատկերների կառուցման ժամանակ աշխատավայրի գծագրում կառուցվում է մարդու պատկերը մեկ կամ մի քանի բնորոշ դիրքով։ Բացի այդ, գծագիրը կարող է համալրվել մարդկային վերջույթների հասանելիության գոտիների չափումներով և աչքերի համար տեսնելության անկյուններով։ Սովորաբար, այս դեպքում օգտագործվում են 1։5 կամ 1։10 մասշտաբները[1]։

Սոմատոգրաֆիան ակնառու հիմք է ստեղծում իր աշխատավայրում իր ծառայողական պարտականությունները կատարող մարդու պահանջմունքների և գործառույթների գիտական վերլուծության համար[2]։ Աշխատավայրի սոմատոգրաֆիական սխեմային նայելով՝ դժվար չէ հիմնավորված կերպով ընտրել դրա դասավորությունը և չափերը, որոշել կառավարման մարմինների և տեղեկատվության ցուցադրման միջոցների տարածական դիրքը, ինչպես նաև՝ օգտատիրոջ օպտիմալ կեցվածքը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Душков, Королев, Смирнов, 2005, Соматография
  2. 2,0 2,1 2,2 Иоганек, 1969, Выбор соотношений между пропорциями человеческого тела и размерами машины или другого оборудования, էջ 48

ԱղբյուրներԽմբագրել

  • Б. Душков Б., А. Королев, Б. Смирнов. Энциклопедический словарь: Психология труда, управления, инженерная психология и эргономика. — М. : «Академический проект, Деловая книга», 2005. — 848 с.
  • Т. Иоганек и др. Техническая эстетика и культура изделий машиностроения / О. А. Сидоров. — М. : «Машиностроение», 1969.