Սոկոլնիչեսկի հրդեհադիտանոց

Սոկոլնիչեսկի հրդեհադիտանոց (ռուս.՝ Сокольническая пожарная каланча), տեսարժան շինություն Մոսկվայում, քաղաքում պահպանված մինչհեղափոխական եզակի հրդեհադիտանոցներից մեկը։ Այն գտնվում է Արևելյան վարչական օկրուգի Սոկոլնիկի շրջանում, Ռուսակովսկի փողոցի թիվ 26 հասցեում[2]։

Սոկոլնիչեսկի հրդեհադիտանոց
Տեսակfire lookout tower? և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունSokolniki District?
Հիմնադրված է1880
ՃարտարապետMax Hoeppener?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1804 թվականին Ալեքսանդր I-ը հրամանագիր է ստորագրում երկրում հրդեհադիտանոցների կառուցման վերաբերյալ։ 1863 թվականի օգոստոսին Մոսկվայի բնակիչների երկար խնդրանքներից հետո դուման թույլատրում է այստեղ կառուցել հրդեհադիտանոց։ Շուրջ 18 տարի բնակչությունը միջոցներ էր հավաքագրում շինարարության համար, որն էլ կազմեց 20 հազար ռուբլի։ Հրդեհադիտանոցի կառուցման նախագծի համար մրցույթ հայտարարվեց, որտեղ հաղթեց Գերմանիայում սովորող Մաքսիմ Գեպպեները։ 1881 թվականին սկսվեց աշտարակի կառուցումը, որն ավարտվեց 1884 թվականին։ Ժամանակին այն քաղաքի ամենաբարձր շինությունն էր և երկրորդ տեսադիտարկման աշտարակը, առաջինը Սուխարևսկում էր։ Հրդեհի մարման աշտարակները ընթանում էին հետևյալ կերպ, վերնասրահում հերթապահում էին ժամապահները, որոնք որոշում էին հրդեհի ուժգնությունը և տեղանքը, այնուհետև 3 րոպե նախապատրաստվում էր հրշեջների խումբը և ձիերով մեկնում դեպքի վայր։ Հրդեհադիտանոցի աշխատակիցները բնակվում էին այդ շենքում, նրանց օրական աշխատավարձը կազմում էր 7 կոպեկ։ Հրդեհաշիջման նպատակով օգտագործում էին 30 ձիեր և 2 տակառ ջուր[2]։

1910 թվականին Սոկոլնիչեսկի հրդեհադիտանոցում հայտնվեց առաջին մեքենան։ Վ. Գիլյարովսկին իր գրքում պատմում է այլ ստորաբաժանումներում հրդեհի ազդարարման համակարգի մասին։ Շինությունում ցերեկը կախված էին գնդեր, իսկ գիշերը լամպեր։ Հրդեհի դեպքում հնչում էր զանգը և եթե մեկ գունդ էր կախված, Քաղաքային մասն էր, երկու գունդ՝ Տվերյան մասը, երեքը՝ Մյասնիցկի, չորսը՝ Պյատնիցկի։ Երբ կախված էր լինում կարմիր դրոշ կամ կարմիր լամպ, դա նշանակում էր «սպառնալից հրդեհ և բոլոր ստորաբաժանումների հավաք»։ Այս կարգը գործեց մինչև 1917 թվականը, այնուհետև մտցվեց հեռախոսային կապը։ 1930-ական թվականներից հրդեհադիտանոցների շինարարությունը դադարեցվեց։ 1999 թվականին հրդեհադիտանոցը վերակառուցեցին, այնուհետև այստեղ տեղակայվեց Արևելյան վարչական օկրուգի Հրշեջ ծառայության գլխավոր վարչությունը և № 12 Հրշեջ մասը[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Ճարտարապետ` Մ. Կ. Գեպպեներ։ Նյութը` կարմիր աղյուս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Распоряжение Правительства Москвы № 2535-РП от 20.12.2004
  2. 2,0 2,1 2,2 «Сокольническая пожарная каланча» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.