Սյոլոզի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման՝ պատկանում է «կը» ճյուղին և ըստ Հ․ Աճառյանի, զետեղվում է Նիկոմեդիայի բարբառախմբում, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևմտյան խմբակցության միջբարբառ է։

Խոսվել է Նիկոմեդիայից հարավ-արևելք գտնվող Սյոլոզ բնակավայրում։ Սյոլոզի բարբառի ձայնավորներն են ա, է, ը, ի, օ, ու, ա, օ, ու։ Գրաբարի ձայնեղները վերածվել են խուլերի՝ բերան >պէյան, գործ>կօյծ, դու>աուն, խուլերը ձայնեղացել են՝ պւստ>բադ, աուն>դուն, կեր >գէր, շնչեղ խուլերը մնացել են անփոփոխ։ Երկբարբառներից այ >ա, սակայն այն պահպանվել է հայ< հայր և մայ<մայր բառերում․ իւ< ույ՝ ձիւն>ցույն, արիւն >այյույն․ ոյ >ույ՝ քոյր>քոլյ․ աու>օ՝ աուր >օյ, մաւր >մոյ են։ Սյոլոզի բարբառի առանձնահատկություններից է ր >յ հնչյունափոխությունը, որը տեղի է ունենում ձայնավորից հետո և պայթականներից առաջ՝ գործարան >կօյձայյան, անձրե>օյծէվ, խնձոր >խընծույ։ Սյոլոզի բարբառում գոյականների հոգնակին կազմվում է իյ, նիյ հոգնակիակերտներով՝ խընծույ-խընծույնիյ։ Գոյականները եզակիում հոլովվում են ի, քիչ թվով բառեր՝ օ, վա, ց, հոգնակիում՝ ու հոլովիչներով։ Բացառականն ունի էն, գործիականը՝ օվ, հոգնակին՝ մէն վերջավորություն։ Ներգոյականը կազմվում է մէջ բառի հարադրությամբ, ածականների բաղդադական աստիճանը՝ անգէ «նրանից», ադգէ «դրանից», ասգէ «սրանից» բառերի հարադրությամբ։

Բայն ունի իլ (ուզիլ), օլ (իյյօլ) լծորդությունները։ Սահմանական ներկան կազմվում է իմ, իս, է, ինք, էք, ին, անցյալը՝ էյի, Էյիր, էո․ էյանք, էյաք, էյին վերջավորություններով։ Շարունակականի մասնիկըն է գօյ, հարկադրականինը՝ բ//բի՝ բէթամ, բիքամ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 471