Սմբատ Երեցյան

հայ բժիշկ, դերասան, թարգմանիչ


Սմբատ Երեցյան (հունվարի 13, 1950, Տուլոն, Ֆրանսիա), հայ բժիշկ, դերասան, թարգմանիչ։

Սմբատ Երեցյան
Ծնվել է1950 հունվարի 13
ԾննդավայրՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտությունբժիշկ, դերասան, թարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՍիրիա Սիրիա
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Ակտիվ տարիներ1987-ից սկսած
Թատրոն«Ադամյան» թատերախումբ
ԴերերԱլիկ, Սուլեյման, Լեոնիտա Փափակաթթո, Պրունո, Մաթիկ, Սահակ, Շմավոն, Արարատ պապ
Ներկայացումներ«Ակամա ինքնասպան», «Գնա մեռի, արի սիրեմ», «Առաքելոց վանքի կռիվը», «Սինյոր Փափակաթթո», «Ապերախտ տղամարդիկ», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», «Բումերանգ», «Հնամաշ պայուսակը», «Ծերունին և լեռը»

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում[1]։

1952 թվականից սկսած ապրում է Հալեպում։ Նախնական կրթությունն ստացել է այնտեղի Լ. Նաճարյանի և Գ. Կյուլպենկյան վարժարանում։ Ուսումը շարունակել է Երևանում` 1978 թվականին ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը։

Ապրում է Հալեպում, խաղում է տեղի «Ադամյան» թատերախմբում[2]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

1987 թվականից սկսել է բեմ բարձրանալ։ Առաջին դերը եղել է Երիտասարդ ամուսնու դերը «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ։ Խաղացել է շատ տարբեր դերեր, փորձառության ու բեմական կարողությունների շնորհիվ դարձել է «Ադամյան» թատերախմբի առավել զբաղված դերասաններից մեկը։ Երեցյանը խաղացել է դրամատիկական, բնութագրական, կատակերգական դերեր, մասնակցել է նաև մանկապատանեկան ներկայացումների։

Դերեր խմբագրել

  • Ալիկ` «Գնա մեռի, արի սիրեմ»
  • Սուլեյման` «Ակամա ինքնասպան»
  • Թուրք սպա` «Առաքելոց վանքի կռիվը»
  • Լեոնիտա Փափակաթթո` «Սինյոր Փափակաթթո»
  • Պրունո` «Ապերախտ տղամարդիկ»
  • Մաթիկ` «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»
  • Սահակ` «Բումերանգ»
  • Շմավոն` «Հնամաշ պայուսակը»
  • Արարատ պապ` «Ծերունին և լեռը»[3]
  • Գայլ` «Աղվեսն ու Աղասին»
  • Չար գայլ` «Մոխրիկը»
  • Հեքիաթասաց` «Ձյունե թագուհին»
  • Ծաղրածու` «Եղեգնուհին»
  • Հայր` «Կիկոսի մահը» և այլն։

Արաբերեն է թարգմանել մի շարք հայերեն պիեսներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, 2010, Երևան, 2010, էջ 7-8
  2. ««Աբգարը` տուփի մեջ» ներկայացումը`Հալեպում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  3. ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԼԵՌԸ