Սկիրոս (հուն․՝ Σκύρος), փոքր քաղաք Հունաստանում՝ նույնանուն կղզու արևելյան ափին, Կենտրոնական Հունաստանի Էվբեա պերիֆերիայի Սկիրոս համայնքի վարչական կենտրոնը։ Բնակչության թվաքանակը ըստ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների եղել է 1657 մարդ։

Բնակավայր
Սկիրոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
Առաջին հիշատակում1702
ԲԾՄ49 մետր
Բնակչություն1725 մարդ (2021)
Սկիրոս (քաղաք) (Հունաստան)##
Սկիրոս (քաղաք) (Հունաստան)
Սկիրոս քաղաքի համայնապատկերը

Քաղաքը գտնվում է թեք լանջին Բերդասարի, որի կատարին հին ակրոպոլիս և բյուզանդական ամրոց կա։

Սկիրոսն առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժոզեֆ Պիտտոն դը Տուրնեֆորի կողմից, 1702 թվականին։

Տեսարան սկիրոսյան կառնավալից

Քաղաքում գործում են հնագիտական[1] և Մանոսի ու Անաստասիա Ֆալտայցի՝ պատմության և բանահյուսության թանգարանները (Ιστορικό και Λαογραφικό Μουσείο Μάνου και Αναστασίας Φαλτάϊτς):

Քաղաքի տեսարժան վայրերից են նաև Սուրբ Երրորդության ու Սուրբ Աթենասոսի եկեղեցիները, 962 թվականին կառուցված Սուրբ Գեորգիոսի վանքը, կենտրոնական հրապարակում վեր խոյացող «Անմահ քնարերգություն» քանդակը, որ բարձրացվել է ի պատիվ բանաստեղծ Ռոբերտ Բրուքի։ Հազարավոր զբոսաշրջիկների են այստեղ հրապուրում-բերում նաև սկիրոսյան ամենամյա կառնավալները։

Սկիրոսից 17 կիլոմետր դեպի հյուսիս գտնվում է քաղաքի օդանավակայանը։

Բնակչությունը խմբագրել

1991 թ. - 1892 մարդ[2]

2001 թ. - 1890 մարդ

2011 թ. - ↘ 1657 մարդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Αρχαιολογικό Mουσείο Σκύρου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Աղբյուրներ խմբագրել