Սկատ (ԱԹՍ)
«Սկատ» (ռուս.՝ Скат), հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք, նախագծվում էր ՄիԳ կազմակերպության և «Կլիմով» ԲԲԸ-ի կողմից։ Առաջին անգամ ներկայացվել է ՄԱԿՍ-2007 ավիա-ցուցահանդեսի ժամանակ, մակետի տեսքով։
Սկատ (БПЛА «Скат») | |
---|---|
«Սկատ»-ի մակետը ՄԱԿՍ-2007 ցուցահանդեսում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական / հարվածային |
Արտադրող | ՄիԳ |
Գլխավոր կոնստրուկտոր | Ալեկսեյ Ֆյոդորով |
Կարգավիճակ | ակտիվ նախագծում |
MiG Skat Վիքիպահեստում |
ՄԻԳ կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովի հայտարարության համաձայն «Սկատ» ԱԹՍ-ի նախագծողական աշխատանքները կանգնեցված են։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության որոշման համաձայն, համապատասխան մրցույթի արդյունքներով, հարվածային անօդաչու թռչող սարքի հիմնական նախագծող է ընտրվել «Սուխոյ»-ի նախագծողական բյուրոն։ Սակայն «Սկատ»-ի նախագծման ժամանակ ստեղծված փորձը կկիրառվի «Սուխոյի» ԱԹՍ-ների ընտանիքի նախագծման ժամանակ, և ՄիԳ-ը կմասնակցի այս աշխատանքներին։ Նախագիծը կանգնեցվել էր ֆինանսավորման բացակայության հետ կապված։
2015 թվականի դեկտեմբերի 22-ին Վեդոմոստի թերթին տված հարցազրույցում ՄիԳ կազմակերպության ղեկավար Սերգեյ Կորոտկովը ասաց, որ աշխատանքները «Սկատ»-ի ուղղությամբ շարունակվում են։ Աշխատանքները շարունակվում են ՑԱԳԻ-ի հետ համատեղ։ Ֆինանսավորումը իրականացնում է Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարությունը[1]։
Կիրառում
խմբագրել- Ռազմական հետախուզություն
- Վերգետնյա նշանակետերի խոցում ավիացիոն ռումբերով և կառավարվող հրթիռներով
- Ռադիոտեղորոշման համակարգերի ոչնչացում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մարտական համակարգերի բանականությունը արագ աճում է, սակայն մարդը դեռևս պետք է
- ↑ Խելոք մեքենային օդաչու պետք չէ, izvestia.ru, 22.04.08 (ռուս.)
- ↑ Սուխոյի ԱԹՍ-ներ Արխիվացված 2014-02-16 Wayback Machine, sukhoi.org (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարտական անօդաչու թռչող սարք «Սկատ» bp-la.ru կայքում (ռուս.)
- Սարքի լուսանկարներ Արխիվացված 2010-01-31 Wayback Machine «pilot.strizhi.info» բլոգում (ռուս.)
- «Սկատ» սարքի մասին Արխիվացված 2009-01-09 Wayback Machine տեսահոլովակ «pilot.strizhi.info» բլոգում (ռուս.)