Սիրվարդ (Սիլվա) Բարսեղի Էմիրզյան (հունիսի 5, 1966(1966-06-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ մարզուհի, ջրացատկի ԽՍՀՄ չեմպիոն (1979), Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1980)։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1980)։

Սիրվարդ Էմիրզյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1966(1966-06-05) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունջրացատկորդ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ

Կենսագրություն խմբագրել

Սիրվարդ Էմիրզյանը ջրացատկով սկսել է զբաղվել 1972 թվականից՝ Վասիլի Կուվշինկինի մոտ։ 1979 թվականին՝ 5 մետր բարձրության վերնատան թռիչքներից դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1980 թվականին՝ նույն կարգում, գրավել է երրորդ տեղը։ ԽՍՀՄ Օլիմպիական հավաքականում լինելով ամենաերիտասարդը մարզուհին, Մոսկվայի Օլիմպիական խաղերին նա՝ 10 մետր բարձրության վերնատնից թռիչքներով, դարձել է արծաթե մեդալակիր[1]։

1981 թվականին Էմիրզյանի ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ՝ հաստատելով մշտական բնակություն և նա չշարունակեց իր սպորտային կարիերան։

Աղբյուրներ խմբագրել

  • Սոկոլով Գ. Պ. ԽՍՀՄ Օլիմպիական թիմ/XXII Օլիմպիական խաղեր-Մոսկվա, 1980։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ficha. Արխիվացված 2020-04-18 Wayback Machine Sports Reference. Consultado el 10 de marzo de 2018.

Արտաքին հղումներ խմբագրել