Սիրամարգի լեռ (լատին․՝ Pavonis Mons)[1] [2][3], հանգած հրաբուխ Մարս մոլորակի վրա, տեղակայված է Թարսիս նահանգում, Մարսի հասարակածի մոտ, 1,48 ° հս. լայն. և 247.04 ° արևելյան երկայն. կոորդինատներում։ Սիրամարգի լեռը ամենափոքրն է Թարսիսի հրաբուխներից, նրա տրամագիծը կազմում է 375 կմ, իսկ բարձրությունը 14 կմ։ Որպես վահանաձև հրաբուխ, Սիրամարգի լեռը ունի չափազանց փոքր բարձրություն, նրա ստորոտների թեքությունը միջինում կազմում է ընդամենը 4°[4]: Լեռան գագաթը ունի շրջանաձև կալդերա, որի տրամագիծն է 47 կմ և խորությունը համարյա 5 կմ[5]։ Ավելի մեծ ու ծանծաղ իջվածք կա անմիջապես կալդերայից հյուսիս-արևելք։ Այն ունի մոտ 90 կմ տրամագիծ և ավելի բարդ կառուցվածք քան կալդերան[6]։

Լուսանկարը՝ ՆԱՍԱ/ՌՇԼ/Մալինի տիեզերական գիտությունների համակարգեր

Նրանից հյուսիս գտնվում է Ասկրիաուս լեռը, իսկ հարավ՝ Արսիա լեռը։ Արեգակնային համակարգում ամենամեծ Օլիմպոս հրաբուխը, գտնվում է նրանից հյուսիս-արևմուտք։

Սիրամարգի լեռան գագաթի մոտ մթնոլորտային ճնշումը կազմում է մոտ 130 Պա (1,3 մԲար)[7] ՆԱՍԱ-ի տվյալները 0.7 ° հս. լայն. և 245.9 ° արևելյան երկայն., 13368 մետրի վրա։ Համեմատության համար, Երկրի վրա գտնվող ամենաբարձր լեռը, Էվերեստը ունի 8,848 կմ բարձրություն ծովի մակարդակից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Ա. Բուրբա (1981). Մարսի ռելիեֆի մասերի անվանումները. Մոսկվա: Նաուկա. էջ 85.
  2. 1:20 000 000 մասշտաբի Մարսի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  3. Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզը»
  4. Պլեսցիա, Ջ. Բ. (2004). «Մարսի հրաբուխների մորֆոմետրիկ առանձնահատկությունները». Երկրաիզիկական հետազոտությունների ամսագիր. 109: E03003. Bibcode:2004JGRE..10903003P. doi:10.1029/2002JE002031. Աղյուսակ 1
  5. Կարր, Մայքլ Հ. (2006). Մարսի մակերևույթը. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. էջ 49. ISBN 978-0-521-87201-0.
  6. Փ. Ջ. Մուգինիս-Մարկ, Ա. Ջ. Լ. Հարրիս, Ս. Կ. Ռոուլանդ (2007). Մարսի Թարսիս շրջանի կալդերաների Երկրային նմանակները; Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, Քեմբրիջ, ՄԹ, p. 76.
  7. «Մարսի եղանակի դիտարկումներ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել