Սիսուան (թերթ, Ֆրեզնո)

թերթ, Ֆրեզնո

Սիսուան ազգային, գրական, հասարակական, ռամկավարական ուղղության շաբաթաթերթ։ «Սիսուան» հրատարակչական ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1918 -1920 թվականներին, Ֆրեզնոյում։ Խմբագիր՝ Մ․ Մինասյանն[1][1]։։

Անվանում խմբագրել

ՙՍիսուան՚ կամ ՙՍիսվան անվանումը գալիս է Կիլիկիա հայկական երկրամասի հայկական անվան տարբերակից[2]։

Թեմաներ խմբագրել

Անդրադարձել է առաջին համաշխարհային պատերազմի, հատկապես Կովկասյան ճակատի իրադարձություններին, գաղթահայ կյանքին։ Նյութեր է նվիրել «Հայ ազգային միություն Ամերիկայի» և ՀԲԸ գործունեությանը, Բրեստ-Լիտովսկի և հայ-թուրք․ հաշտության (1918 թ.) պայմանագրերին, տպագրել Մեծ եղեռնը վերապրողների նամակներ։ «Համաշխարհային քրոնիկ», «Վերջին լուրեր» խորագրերով ներկայացրել է միջազգային կյանքը։ 1920 թվականին միացել է «Նոր կյանք» (1914-1919 թթ., Ֆրեզնո) շաբաթաթերթին և կոչվել «Նոր կյանք Սիսուան» (1920-1921 թթ.)[1]։

Գրականություն խմբագրել

Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 404։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 404։
  2. Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 404