Սիսուան (թերթ)
«Սիսուան», այս անվամբ եղել է երկու մամուլի մարմին[1]։
Ա․ «Սիսուան» ազգային, գրական, բանասիրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1905 թվականին, Ալեքսանդրիայում (2 համար)[1]։
Բ․ «Սիսուան», ազգային, գրական, հասարակական, ռամկավարական ուղղության շաբաթաթերթ։ «Սիսուան» հրատարակչական ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1918 -1920 թվականներին, Ֆրեզնոյում[1]։
ԱնվանումԽմբագրել
ՙՍիսուան՚ կամ ՙՍիսվան անվանումը գալիս է Կիլիկիա հայկական երկրամասի հայկական անվան տարբերակից[2]։
ԽմբագիրներԽմբագրել
Ա․ «Սիսուան» ազգային, գրական, բանասիրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1905 թվականին, Ալեքսանդրիայում (2 համար)։ Խմբագիրներ՝ Մ․ Բյուրատ, Ե․ Սրմաքեշխանլյան (Երուխան)[1]։
Բ․ «Սիսուան», ազգային, գրական, հասարակական, ռամկավարական ուղղության շաբաթաթերթ։ «Սիսուան» հրատարակչական ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1918 -1920 թվականներին, Ֆրեզնոյում։ Խմբագիր՝ Մ․ Մինասյան[1]։
ԹեմաներԽմբագրել
Ա․ «Սիսուան» ազգային, գրական, բանասիրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1905 թվականին, Ալեքսանդրիայում (2 համար)։ Լուսաբանել է եգիպտահայ համայնքի կյանքը, տպագրել արևմտահայ գրողների ստեղծագործություններ, պատմագրականագիտական, հրապարակախոսական հոդվածներ, լուրեր միջազգային գրական կյանքից։ Արժեքավոր են Զեյթունի անցյալին ու ներկային, եգիպտահայերի գաղութի պատմությանը նվիրված հրապարակումները, Ե․ Սրմաքեշխանլյանի «Երեք փուլեր» և «Հայ վերածնունդ» հոդվածները[1]։
Բ․ «Սիսուան», ազգային, գրական, հասարակական, ռամկավարական ուղղության շաբաթաթերթ։ «Սիսուան» հրատարակչական ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1918 -1920 թվականներին, Ֆրեզնոյում։ Անդրադարձել է առաջին համաշխարհային պատերազմի, հատկապես Կովկասյան ճակատի իրադարձություններին, գաղթահայ կյանքին։ Նյութեր է նվիրել «Հայ ազգային միություն Ամերիկայի» և ՀԲԸ գործունեությանը, Բրեստ-Լիտովսկի և հայ-թուրք․ հաշտության (1918 թ.) պայմանագրերին, տպագրել Մեծ եղեռնը վերապրողների նամակներ։ «Համաշխարհային քրոնիկ», «Վերջին լուրեր» խորագրերով ներկայացրել է միջազգային կյանքը։ 1920 թվականին միացել է «Նոր կյանք» (1914-1919 թթ., Ֆրեզնո) շաբաթաթերթին և կոչվել «Նոր կյանք Սիսուան» (1920-1921 թթ.)[1]։
ԳրականությունԽմբագրել
Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 404։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 404)։ |