Սիսուան ազգային, գրական, բանասիրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1905 թվականին, Ալեքսանդրիայում (2 համար)[1]։

Անվանում խմբագրել

ՙՍիսուան՚ կամ ՙՍիսվան անվանումը գալիս է Կիլիկիա հայկական երկրամասի հայկական անվան տարբերակից[2]։

Խմբագիրներ խմբագրել

Խմբագիրներ՝ Մ․ Բյուրատ, Ե․ Սրմաքեշխանլյան (Երուխան)[1]։

Թեմաներ խմբագրել

Լուսաբանել է եգիպտահայ համայնքի կյանքը, տպագրել արևմտահայ գրողների ստեղծագործություններ, պատմագրականագիտական, հրապարակախոսական հոդվածներ, լուրեր միջազգային գրական կյանքից։ Արժեքավոր են Զեյթունի անցյալին ու ներկային, եգիպտահայերի գաղութի պատմությանը նվիրված հրապարակումները, Ե․ Սրմաքեշխանլյանի «Երեք փուլեր» և «Հայ վերածնունդ» հոդվածները[1]։

Գրականություն խմբագրել

Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 404։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 404։
  2. Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 404