Սինեմատոգրաֆ (թատրոն) — թատրոն, որտեղ խաղում են տեսողական պլաստիկ լեզվով։ Թատրոնը ա՛խատում է Մոսկվայում։ «Սինեմատոգրաֆի» բեմում միավորվում է բանաստեղծություններ, երգեր և գրական տեքստեր ռուսական ժեստային լեզվով։ Յուրաքանչյուր ներկայացման բեմականացման պարտադիր փուլ է՝ ստեղծել այնպիսի ժեստեր, որոնք հասկանալին են յուրաքանչյուր մարդուէ ինչ լեզվով էլ որ խոսի, կամ ինչ աստիչանի լսողություն էլ որ ունենան։

Սինեմատոգրաֆ
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ2006
Կայքcinematografff.ru
Այս թատրոնըչունի ռեժիսոր, բայց կան ներկայացումներ, որոնք ցնցում են նույնիսկ գայթակղված թատերասերներին։ Դերասանները խոսում են մի լեզվով, որը ոչ բոլորին է հայտնի, սակայն ժողովուրդը հասկանում է[1]։

Թատրոնի պատմություն խմբագրել

2006 թվականի Արվեստի պետական մասնագիտացված համալսարանի[2] շրջանավարտները (ք․ Մոսկվա) որոշեցին բացել իրենց սեփական թատրոնը։

Արդեն 2006 թվականի հունիսին «Սինեմատոգրաֆը» նկարեց առաջին գործը՝ «Summer loving»[3] տեսահոլովակը (ռեժիսոր Եկատիրինա Տելեգինա), «Բրիոլին» ֆիլմի «Summer Nights» երգի հիման վրա՝ օգտագործելով ժեստերի լեզուն։

2006 թվականի նոյեմբերին «Սինեմատոգրաֆի» դերասանները հրավիրվեցին Et cetera - յի բեմ՝ որպես «Կինոն առանց պատնեշների»[4] III Միջազգային կինոփառատոնի հաղորդավարներ։

2006 թվականի դեկտեմբերին ՊՀ - ի Ուսանողական թատրոնի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի բեմում ցուցադրվեց ներկայացումների ծրագիր «Խոսենք չնչին բաներից» վերնագրով։ Արբատի թատրոնի տանը տեղի ունեցավ «Մոնմատրի նրբանցքում» երաժշտական ներկայացման պրիմերան, որի հիմքում ընկաժ են ֆրանսիական էստրադային երգեր։ Այդ ծրագրի համերգային տարբերակը կոչվում է «Մարդիկ և կիրքը» (‘‘Les gens et la passion’’)։

2008 թվականի հունվարի 19 - ին Տագանկայի թատրոնի բեմում տեղի ունեցավ Վլադիմիր Վիսոցկու 70 - ամյակին նվիրված «Տեր Աստված, ուղարկիր ինձ երկրորդին» (Ռեժիսոր Իլյա Կազակով) ներկայացման պրեմիերան։

2008 թվականի հոկտեմբերի 30 - ին տեղի ունեցավ «Le Рetit café» ներկայացման պրեմիերան։

2009 թվականի նոյեմբերի 13 - ին տեղի ունեցավ Նիկոլայ Գոգոլի վիպակի հիման վրա գրված «Խելագարի գրառումները» ներկայացման պրեմիերան։

2009 թվականի նոյեմբերի 14 - ին և 15 - ին թատրոնը մեկնեց Սանկտ Պետերբուրգ և 2 ներկայացում ցուցադրեց։

2009 թվականի փետրվարի 17 - ին տեղի ունեցավ «Այրի կանայք» ներկայացման պրեմիերան

Թատերախումբ խմբագրել

Տնօրեն — Իրինա Կուչերենկաո

Գեղարվեստական ղեկավար (մինչ 2011 թվական) — Անդրեյ Նազարենկո

Մշտական դերասանական կազմ խմբագրել

  • Ալեքսեյ Զնամենսկի — 2006 թվականից
  • Օլգա Ռեյդ (Մելնիկովա) — 2006 թվականից
  • Անաստասիա Նեսչասնովա — 2006 թվականից
  • Մարիա Ռումյանցեվա — 2010 թվականից
  • Մաքսիմ Տիունով — 2006 թվականից

Խաղացանկ խմբագրել

  • 2008 — «Տեր Աստված, ուղարկիր ինձ երկրորդին», պրեմիերա՝ 2008 թվականի հունվարի 19
  • 2008 — Le Petit cafe, պրեմիերա՝ 2008 թվականի նոյեմբերի 10
  • 2009 — «Խելագարի գրառումները», պրեմիերա՝ 2009 թվականի նոյեմբերի 13
  • 2011 — «Այրի կանայք», պրեմիերա՝ 2011 թվականի փետրվարի 17
  • 2012 — «Կրկնօրինակ», պրեմիերա՝ 2012 թվականի փետրավարի 11

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  3. https://www.youtube.com/watch?v=7tN5Z6C2FXM
  4. https://kinofest.org/

Արտաքին հղումներ խմբագրել